«ՀԱՊԿ-ը, այնուամենայնիվ, միջպետական կառույց է, և այնտեղ նման կտրուկ փոփոխություններ անելու ժամանակ նաև ՀԱՊԿ-ի մեր գործընկերների կարծիքը պետք է հաշվի առնել։ Եվ այս առումով, ես ենթադրում եմ, որ նրանք կունենան բացասական վերաբերմունք»:
Ռուսաստանը չի արձագանքի որևէ կերպ, և դա ամենևին պայմանավորված չէ այն փոքրաթիվ կոնտինգենտով, որ Հայաստանն է ուղարկում Վազիանի: Հարցը, ըստ նրա, այն է, որ ՀՀ ՊՆ տարածած տեղեկատվությունից տեսանելի է` հայկական կողմը հաշվարկել է իր բոլոր քայլերը:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշման դեմ բողոքը Վերաքննիչ դատարան կներկայացվի վաղը, 168.am-ին տեղեկացրեց Քոչարյանի շահերի պաշտպան Արամ Օրբելյանը։
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն այսօր հաստատեց, որ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։
«Նրանք, ովքեր կալանավորել են Ռոբերտ Քոչարյանին, ավելի լավ կներկայացնեն՝ ինչով է պայմանավորված նրա կալանավորումը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
«ՀՀ-ն շահագրգռված է ամբողջովին օգտվելու ավելին ավելիի դիմաց մոտեցումից»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը՝ անդրադառնալով ԵՄ-ի կողմից տրամադրված 110 միլիոն չօգտագործված եվրոյին:
«Հայկական կողմը շարունակում է աշխատանքներն Ադրբեջանի տարածքում չպարզված հանգամանքներում հայտնված ՀՀ քաղաքացու հարցի ուղղությամբ»:
«ՀՀ քայլերն ամբողջովին համապատասխանում են ՀԱՊԿ իրավական կարգավիճակի մասին համաձայնագրի դրույթներին»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը՝ անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի շուրջ տեղի ունեցող զարգացումներին:
«ՀՅԴ-ն մշտապես հայտարարել է այն մասին, որ Հայաստանը սահմանները բացելու հետ կապված որևէ խնդիր չունի առանց նախապայմանների։ Այս պարագայում վարչապետի կողմից արտահայտված միտքը ճիշտ և ճիշտ համընկնում է մեր մոտեցման հետ»:
«Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի զորավարժություններին, թեկուզ շատ փոքր կոնտինգենտով, բացառիկ իրադարձություն է»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց գերմանացի քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Ռարը:
168.am-ի հետ զրույցում հարցին, թե Դաշնակցությունն ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի հանդես չի՞ գալիս, Ա.Համբարձումյանը հորդորեց ևս 1 անգամ ընթերցել հայտարարությունը։
«ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեմ հարուցված քրեական գործի իրավական կողմը դնելով մի կողմ՝ ակնհայտ է, որ այն ձևն ու կերպը, որով իրականացվեց այդ գործընթացը, վնասել են ՀԱՊԿ-ի հեղինակությանը»:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ տեղի ունեցող վերջին իրադարձությունները պետք է դիտարկել իշխանության փոխանցման կոնտեքստում։ Այս կարծիքին է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, ով այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելուն։
«Նման անհիմն մեղադրանքով երկրում խրախուսվում են հասարակական պառակտման միտումները, որոնք առավել վտանգավոր են դառնում Հայաստանի և Արցախի շուրջ ձևավորված խիստ մտահոգիչ մարտահրավերների ֆոնին»:
Գյուղնախը տեղեկացրեց, որ 2018թ. հուլիսի 27-ի դրությամբ, ըստ օպերատիվ տեղեկատվության, հանրապետությունից արտահանվել է 111 349 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը, հնարավոր է, առաջադրվի Երևանի քաղաքապետի թեկնածու։ 168.am-ի հետ զրույցում Մ.Առաքելյանը հաստատեց, որ իր թեկնածության հարցն այժմ քննարկվում է ՔՊ-ում։
Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուների ցանկը
Ինչպես երեկ տեղեկացրեց ՀՀ ֆինանսների նախարարությունը, մեկնարկել են ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները, որոնց մասնակցում են պետական տարբեր մարմինների ներկայացուցիչներ։
«Հատկապես հաշվի առնելով հետհեղափոխական իրավիճակը Հայաստանում, ի հայտ եկած նոր իրողություններն ու տվյալ հարցի բարդ բնույթը, Մոսկվան կխուսափի անդրադառնալ Հայաստանի ներքին զարգացումներին»
«Յուրի Խաչատուրովի շուրջ զարգացումները, ըստ իս, ՀԱՊԿ անդամ երկրների համար վհատեցնող են»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոն:
Բնական եմ համարում Քոչարյանի պաշտպանական կորպուսի կողմից արտահայտված դիրքորոշումներն իրենց պաշտպանյալի անմեղության, մեղադրանքի անհիմն լինելու վերաբերյալ։
Վ.Սողոմոնյանը հայտարարեց, որ Ռ.Քոչարյանը մեղքի զգացողություն չունի, որովհետև որևէ հանցանք չի կատարել. «Այս բերիայական 37 թ. գործից հետո հարց կտամ՝ ՀՀ-ում արդարադատությունն աշխատո՞ւմ է, թե՞ ոչ»:
Միջազգային իրավունքի փորձագետ Արա Ղազարյանն այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց, որ գործող Քրեական օրենսգրքով նախատեսված 300.1 հոդվածը, որով մեղադրանք է առաջադրվել Ռոբերտ Քոչարյանին և մյուսներին Մարտի 1-ի գործի շրջանակներում, ընդունվել է 2009 թվականին։
Վ. Սողոմոնյանը նշեց, որ մնում է միայն պարզել, թե Բերիան ով է. «Եվ ես վստահեցում եմ՝ այդ Բերիային գտնելու ենք և նա պատժվելու է: Սա ՀՀ-ն է, իրավական բեսպրեդել չի լինելու, պաշտոնաթող նախագահին օրենքի և սահմանադրության խախտումներով անձնական ու քաղաքական հաշվեհարդար անելը չի անցնելու»:
«Մարտի 1-ի և մնացած նման գործերի չբացահայտումը խնդիրներ է առաջացնում երկրի համար»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արման Օրբելյանը:
«Ռոբերտ Քոչարյանի և՛ գործը, և՛ կալանավորումը քաղաքական հետապնդում է»,- այսօր ասոլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը 7 ժամ տևած քննությունից հետո երեկ բավարարել է «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ նախաքննական մարմնի ներկայացրած միջնորդությունը։ Ռ. Քոչարյանը կալանավորվել է 2 ամիս ժամկետով։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը 7 ժամ տևած քննությունից հետո բավարարեց «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ նախաքննական մարմնի ներկայացրած միջնորդությունը։ ՀՀ երկրորդ նախագահը կալանավորվեց 2 ամիս ժամկետով։
«ԵՄ-ն ուշի ուշով կհետևի երևանյան իրադարձությունների ելքին»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Կոնրադ Զաշտովտը:
Զորակոչիկայի՞ն, թե՞ պրոֆեսիոնալ բանակ: Այս հարցին պատասխանելու համար բավական չէ թռուցիկ ծանոթությունը «զարգացած երկրների» փորձին, ոչ էլ՝ բարի ցանկություններ ունենալը: