«Ժողովուրդներին խաղաղության նախապատրաստել» ձևակերպման ներքո կարելի՞ է տեղավորել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները՝ հարցին, Սթրոնսկին պատասխանել է՝ ոչ: «Իմ կարծիքով՝ այդ պայմանավորվածությունները չեն քննարկվել, քանի որ ըստ էության Դուշանբեում այդ պայմանավորվածություններին փոխարինող որոշում է կայացվել, և դա աշխատում է՝ հաշվի առնելով ներկայիս իրավիճակը շփման գծում և սահմանին»:
Ինչքան էլ փորձ արվի զսպել գնաճը, դրանից այս մարդկանց կյանքի պայմանները չեն լավանա։ Ընդհակառակը` նրանք ավելի վատ են ապրելու այնքան ժամանակ, քանի դեռ կառավարությունը մտածում է ոչ թե մարդկանց եկամուտներն ավելացնելու միջոցով գնողունակությունը բարձրացնելու, այլ գնաճը զսպելու նպատակով` սպառողական պահանջարկը կրճատելու մասին։
«Դինգո թիմ» հ/կ համակարգող Գոհար Մանուշակյանը 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ չնայած օրենքը միշտ գործել է, սակայն մինչև օրս որևէ ադեկվատ մարդ այդ տուրքերը չի վճարել և չի էլ պատրաստվում վճարել։
Վերջին շրջանում շատ քաղաքացիներ բողոքում են, որ բանկերը հրաժարվում են իրենց տրամադրել վարկ, քանի որ «Կարմիր գծերի» և ճանապարհային երթևեկության ընթացքում թույլ են տվել խախտումներ և դրանց համար ծանուցված տուգանքները չեն վճարել։ Նրանց վարկ չեն տրամադրում նույնիսկ այն դեպքում, եթե ունեն վարկային մաքուր պատմություն։
«Ստեփան Գրիգորյանի ներկայացուցիչը դատական նիստին չէր ներկայացել և խնդրել էր, որպեսզի այն հետաձգվի, քանի որ այլ դատարանում գործ ուներ։ Ես, իհարկե, չառարկեցի»,- ասաց Գ. Բեքմեզյանը։
Օրերս Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հայտարարել էր, թե կառուցվածքային փոփոխությունների արդյունքում թվով 128 աշխատակիցներ ազատվել են աշխատանքից:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հունվարի 18-ին որոշում է կայացրել բավարարել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով վարույթ իրականացնող մարմնի միջնորդությունը՝ կալանքը երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ:
«Որոշել ենք խումբ ստեղծել, որը կհավաքի վարկ ունեցողների տվյալները, որից հետո կդիմենք համապատասխան պաշտոնատար անձանց, որպեսզի միջամտեն վարկերը վերաձևակերպելու համար: Մարդկանց մեծ մասն ի վիճակի չեն մարել վարկերը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մետալուրգիական արտադրամասի նախկին պետ Գարեգին Անթաշյանը:
Ըստ նրա՝ «կլասիկ» պատգամավոր Էդմոն Մարուքյանին է ուզել ասել, որ իրենք իրենց ընդհանրապես շատ ծանր են պահել, հարգալից են պահել. «Բանավեճից հետո դու մոտեցել ես, քո ձեռը ես սեղմել եմ: Դրանից հետո խորհրդարանական ընտրությունից հետո ես շնորհավորել եմ «Իմ քայլին» էլ, «Լուսավոր Հայաստանին» էլ»:
Մի բան փաստ է, որ այդ գումարները դուրս են մնում շրջանառությունից։ Նման ճոխություն, առանց այն էլ՝ սուղ ֆինանսական ռեսուրսներ ունեցող տնտեսությունն իրավունք չունի թույլ տալ իրեն։ Սա բավական վտանգավոր երևույթ է, որին պետք է լուրջ ուշադրություն դարձնել։
Եթե հիշում եք վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամենաոչմիանշանակ ընդունված ելույթը հասարակության փոքրաքանակ աշխատող` «ճռռացող» մասի և նրանց մեծ ու մեծ պահանջարկ ներկայացնող չաշխատող մեծամասնության մասին էր:
«ՀՀ նորընտիր իշխանությունների հետ հարաբերություններում շոշափելի արդյունքներ Իրանը դեռ չունի, չնայած Հայաստանը համարվում է տարածաշրջանի ամենավստահելի երկրներից մեկը»:
Սամվել Մայրապետյանի փաստաբանական խումբը հունվարի 17-ին հաղորդագրություն է տարածել, որում հայտնում է ՄԻԵԴ-ի կողմից ի օգուտ Սամվել Մայրապետյանի որոշում կայացնելու մասին։
Թե ի՞նչ է փոխվել 2018-ի ապրիլ-մայիսից հետո, որ քաղաքացիներն այլևս լիազորություն չունեն ճանապարհ փակելու, «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը «168 Ժամի» հետ զրույցում հրաժարվեց մեկնաբանել: Նա հորդորեց հարցերն ուղղել Նիկոլ Փաշինյանին:
«Ես ուզում եմ իմ ելույթն անվանել այսպես՝ Մարդու իրավունքների վիճակը հետհեղափոխական Հայաստանում։ Երբ բոլորն ուրախ են եղել, նաև ես, բայց մարդու իրավունքների խնդիրներ ունենք, բայց խոսողներ չկան»:
ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի քաղաքական նշանակության շուրջ հայաստանյան քննարկումների ֆոնին Հայաստանը եվրոպական նոր ներդրումներ ներգրավելու հնարավորություն է ստանում:
«Մալաթիայի շուկա գնաք, այսպես կոչված՝ լոլիկ կտեսնեք, որն ամեն ինչի նման է՝ բացի լոլիկից: Այն էժան գնով է վաճառվում, իսկ ժողովուրդը, քանի որ վճարունակ չէ, ավելի շատ էժանն է նախընտրում: Իսկ հայկական լոլիկի վերաբերյալ ասեմ, որ հին սորտերից մի քիչ մնացել է»:
«Պարտադրված միգուցե լինում է, սակայն այս պարագայում ժողովուրդներին պատրաստել խաղաղության, նշանակում է, որ պարտադրված որոշում չպետք է լինի»։
Օրեր առաջ ՀՀ կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի իրավաբանական վարչության պետ Լևոն Ջանիբեկյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացանք, որ վերջինս աշխատանքից ազատվելու դիմում է գրել։
Մինչ կառավարության կառուցվածքի մասին նոր օրենքի ընդունումը՝ առաջիկայում կնշանակվի կառավարության միայն 2/3-րդ, իսկ 1/3-րդ-ը չի նշանակվի: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հուսանք, որ տարածաշրջանային քաղաքական այս զարգացումներից ՀՀ նոր իշխանությունը կկարողանա դրական արդյունքներ արձանագրել՝ ճեղքելով շուրջ 3 տասնամյակ տևած շրջափակման օղակը:
Ամենևին էլ պետք չէ զարմանալ, որ այս ամենից հետո հասարակության շրջանում գնալով ավելանում են դժգոհությունները, իսկ լավ ապրելու հույսերը մարում են։ Մարդիկ չեն տեսնում իրական փոփոխություններ իրենց կյանքում։
168.am-ի տեղեկություններով՝ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կվստահվի ներկայումս փոխնախարարի պարտականությունները կատարող Զառա Բաթոյանին:
Կարեն Կարապետյանի վարչապետության օրոք Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետականկոմիտեինախագահն անակնկալի է եկել բարձրաստիճան պաշտոնյայի զանգից:
«Առաջին անգամ չէ, որ ՊԵԿ-ը «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում իրականացնում է, ուղղակի գազալցակայանների այդ գործողությունների համատեքստում թեման մի փոքր ավելի հանրային հնչողություն ստացավ»,- լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց Դավիթ Անանյանը։
Հարցին՝ արդյոք մտահոգություն չկա՞, թե Իրանում արձագանքն ինչպիսին կլինի, Ռ.Ռուբինյանը պատասխանեց. «Ես կարծում եմ՝ Իրանում մեր բարեկամները կհասկանան ամեն ինչ և սա մեծ խնդրի չի առաջացնի, հատկապես՝ պարոն Կոնջորյանը պարզաբանեց հետագայում»:
168.am-ի հարցին՝ մի՞թե այդ «վրիպակը» չի ազդի հայ-իրանական բարեկամական հարաբերությունների վրա, Հ.Կոնջորյանը պատասխանեց, թե իր հայտարարությունը կազդեր հայ-իրանական հարաբերությունների վրա, եթե դա լիներ «Իմ քայլը» խմբակցության պաշտոնական կարծիքը, եթե ինքը այս պարզաբանումը չտար ու չասեր, որ վրիպակ էր.
«Կարծում եմ՝ տեղին չէ բարեկամ երկրների հասցեին նման արտահայտություններ թույլ տալը, հատկապես, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Իրանում նախագահական ընտրություններն անցնում են բարձր չափորոշիչներով»:
«Եվ այս շուրջ 160 միլիոնանոց ավտորիտար երկրներով շրջապատված Հայաստանը, եթե ժողովրդավարության առաջանցիկ զարգացումը դարձնում է իր հաղթաթուղթը, կարողանում է նաև միջազգային հանրության կողմից ընկալվել որպես տարածաշրջանի առաջատար ժողովրդավարական երկիր, որը ևս անպայման ունենալու է իր դրսևորումները դիվանագիտության մեջ»:
Քիչ առաջ ԱԺ նիստում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ անդրադառնալով դեսպանների նշանակմանը, հայտարարեց, թե մի շարք դեսպաններ համապատասխան երկրներում ներկայացրել են ոչ թե ՀՀ շահերը, այլ ՌԴ-ի: Որպես օրինակ նա մատնանշեց նաև Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանին: