Բաժիններ՝

Մանկավարժական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել Լիլիթ Մկրտչյանը

Խաչատուր Աբովյանի անվան  հայկական պետական մանկավարժական համալսարանի հոգաբարձուների խորհուրդը հաստատել է ԿԶՆԱԿ (Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն) հիմնադրամի կրթական նորությունների և հետազոտության վարչության պետ Լիլիթ Մկրտչյանին բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու որոշումը։

Այս մասին հայտնում են Մանկավարժական համալսարանի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից։

Համալսարանի հանրության հետ կապերի վարչությունից նաև հայտնեցին, որ որոշումն ուժի մեջ է մտնելու հոկտեմբերի 29-ից:

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հոկտեմբերի 22-ին հայտնել էր, որ Մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանի լիազորությունները կասեցվել են՝ հաշվի առնելով Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից հարուցված քրեական վարույթի շրջանակներում նրան առաջադրված մեղադրանքները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031