Մշակույթի նախարարը՝ թավշյա հեղափոխությանը նվիրված ցուցասրահի բացմանն ուղղված քննադատությունների մասին

168.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցին՝ պարզելու համար, թե թավշյա հեղափոխությանը նվիրված ցուցասրահի բացման արարողությունը ե՞րբ է տեղի ունենալու, և ինչպե՞ս է նա վերաբերվում հնչող քննադատություններին, որ նման ցուցահանդես կազմակերպելը «բոլշևիկյան մոտեցում» է, որ Պատմության թանգարանում նման ցուցահանդես կազմակերպելն անընդունելի է։

Ի պատասխան՝ Մշակույթի նախարարը հետևյալն է ասել. «Այն, ինչ տեղի է ունեցել 2018-ի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում, Հայոց պատմության անբաժանելի մասն է և հայ ժողովրդի նվաճումներից մեկը: Հաշվի առնելով նոր իրողություններով պայմանավորված` Հայաստանի հանդեպ աճող հետաքրքրությունը, ինչպես մե՛ր հանրության, այնպես էլ արտերկրից Հայաստան ժամանող հյուրերի խանդավառությունը, հետաքրքրությունը թավշյա հեղափոխության օրերին Հայաստանում տեղի ունեցած գործընթացների նկատմամբ, ՀՀ մշակույթի նախարարությունը  նպատակահարմար է գտել կազմակերպել մեկից երկու ամիս առավելագույն ժամկետով ցուցահանդես (կախված այցելուների հոսքից), որի միջոցով ցանկացողները կկարողանան հաղորդակցվել պատմական այդ իրողության փաստագրված նյութին՝ լուսանկարներին:

Կարծում եմ՝ տեղյակ եք, որ ինչպես Հայաստանի պատմության, այնպես էլ այլ թանգարաններում ժամանակավոր ցուցադրություններ հաճախ են տեղի ունենում»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031