
Աֆրիկացի գործարաները թուրք ներդրողներին հրավիրում են համագործակցության

Աֆրիկայի երկրների՝ Ֆիլդիշի Ափի և Գվինեայի գործարարները կոչ են արել թուրք ներդրողներին նոր մեխանիզմների միջոցով զարգացնել Աֆրիկա-Թուրքիա տնտեսական համագործակցությունը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Մասնավորապես Ստամբուլում հոկտեմբերի 16-17-ին կայացած «Թուրքիա-Աֆրիկա բիզնես և տնտեսություն» ֆորումի շրջանակում Ֆիլդիշի Ափի ճարտարապետների պալատի նախագահ Ժոզեֆ Ամոնը նշել է, որ մայրցամաքը շինարարության և ճարտարապետության ոլորտում արագ վերափոխման փուլում է։ Նա ընդգծել է, որ Թուրքիայի փորձը և տեխնոլոգիական կարողությունները կարող են կարևոր դեր ունենալ Աֆրիկայի զարգացման գործում։
Ժոզեֆ Ամոնն արդյունաբերական գործունեությամբ զբաղվող թուրք շրջանակներին հրավիրել է նոյեմբերին Աբիջանում անցկացվող «Archibat» ցուցահանդեսին՝ այն գնահատելով որպես համագործակցության հստակ քայլերի հարթակ։
Իսկ Գվինեայի առևտրի պալատի նախագահ Մամադու Բալդենն էլ իր հերթին ասել է, որ Թուրքիա-Աֆրիկա ֆորումը նոր հնարավորություն է՝ երկկողմ տնտեսական կապերը խթանելու համար։ Նա ընդգծել է, որ Աֆրիկան դառնում է համաշխարհային ներդրումների կենտրոններից մեկը, իսկ Գվինեան՝ այդ գործընթացի կարևոր մասնակիցը։
Գվինեայի Մատամի քաղաքի առևտրի պալատի ներկայացուցիչ Մարիամա Սաոն հավելել է, որ թուրք ներդրողների հետաքրքրությունը Գվինեայի նկատմամբ վերջին տարիներին աճել է, հատկապես գյուղատնտեսության և հանքարդյունաբերության ոլորտներում։
«Գվինեան բաց է բոլոր արտասահմանյան ներդրողների, մասնավորապես՝ թուրք գործարարների առաջ»,- ասել է նա։