«Տանն էլ, եթե վերանորոգում ենք սկսում, ընթացքում գումարն ավելանում է»

«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքը ռազմավարական նշանակություն ունի մեր հանրապետության համար։ Մենք ուզում ենք նոր թափ հաղորդել ծրագրին։ Ոչ ոք հետ չի կանգնելու այս ծրագրից»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Աշոտ Հակոբյանը։

Ըստ նրա՝ ծագրի վարկային միջոցներից այսօրվա դրությամբ ծախսվել է
222 մլն դոլար, 4 հատվածների համար ֆինանսավորում դեռ չկա, նախագծային աշխատանքները չեն ավարտվել և «անլուրջ» կլինի ժամկետ նշել, թե ընդհանուր միջանցքի շինարարությունը երբ կավարտվի։

Նա նշեց, որ ծրագրի նախնական արժեքը գնահատվում էր 1 մլրդ դոլար, բայց ակնհայտ է, որ ծրագրի արժեքը կավելանա. «Տանն էլ, եթե վերանորոգում ենք սկսում, ընթացքում գումարն ավելանում է»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031