Բաժիններ՝

ԱԳՆ-ի ներկայացուցիչները բանախոսություններով են հանդես եկել մի շարք բուհերում

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ մի շարք բուհերում ԱԳՆ ղեկավար կազմի մասնակցությամբ տեղի են ունեցել ուսանողների հետ հանդիպում-բանախոսություններ:

Ինչպես տեղեկանում ենք ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, հոկտեմբերի 21-ին նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը բանախոսությամբ է հանդես եկել Ռուս-հայկական համալսարանում:

Հոկտեմբերի 22-ին ԵՊՀ  «Միջազգային հարաբերություններ»,  «Իրավագիտություն»,  «Արևելագիտություն» ֆակուլտետների, իսկ հոկտեմբերի 23-ին՝ Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ուսանողների համար բանախոսությամբ է հանդես եկել ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը:

Հանգամանալից ներկայացվել են դիվանագիտական ծառայության կարևորությունն ու առանձնահատկությունները: Առանձնակի շեշտվել են ՀՀ արտաքին գործերի նախարարության  համակարգում ներկայումս առկա դիվանագիտական թափուր պաշտոնները համալրելու միջոցով աշխատանքի անցնելու հնարավորությունները:

Պատասխանելով ուսանողների հարցերին՝ ԱԳ նախարարի տեղակալը և ԱԳՆ գերատեսչության գլխավոր քարտուղարն  անդրադարձ են կատարել ՀՀ բալանսավորման և բալանսավորված արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանում հաստատված խաղաղության պայմաններում ՀՀ առաջնահերթություններին, ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, գործընկեր երկրների հետ հարաբերություններին, բազմակողմ հարթակներում տարվող աշխատանքներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս