Բաժիններ՝

«Սխալվեցի, նորմալ ա՞». ՊԵԿ նախագահ

Նախորդ շաբաթ ասուլիսի ժամանակ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը խոստացավ ամբողջությամբ հրապարակել «գազային օլիգարխների» ցանկը, սակայն մինչ օրս չի հրապարակել։ Այսօր կառավարությունում լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ է դրժել խոստումը։

«Ինձ հետաքննիչներն ու քննիչները, իմ կոլեգաներն ասացին, որ քննչական ու հետաքննական գործողությունների շրջանակում որևէ տեղեկատվություն բացահայտելը կարող է վնասել քննչական գործողություններին»,- ասաց նա։

Թե այդ դեպքում ինչո՞ւ ցանկից որոշ անուններ բացահայտեց, օրինակ՝ Գագիկ Ծառուկյան, Վարդան Հարությունյան, Մհեր Սեդրակյան, Դ.Անանյանը պատասխանեց. «Սխալվեցի, նորմալ ա՞»։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի բիզնեսներում չարաշահումների մասին հրապարակումների և ՊԵԿ ստուգումների հավանականության վերաբերյալ Դ.Անանյանը նշեց, որ իրենք վերահսկողական գործողություններ իրականացնում են այն տնտեսվարողների մոտ, որոնց ռիսկային են բնորոշել ՊԵԿ-ի ներքին համակարգերը, և ոչ թե գնում են՝ բաժնետիրոջ կամ տիրոջ անունից ելնելով։

Դ.Անանյանը նաև տեղեկացրեց, որ չկատարված հարկային պարտավորությունների գծով հրապարակված 20 մլրդ 622 մլն դրամից հուլիսի 9-ից մինչ օրս ևս 2.5 մլրդ մուտքագրվել է բյուջե։

«Մոտ օրերին նոր մուտքագրումներ են սպասվում»,- ասաց ՊԵԿ նախագահը։

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս