Գերմանիայի Բավարիա երկրամասում տեղի ունեցած վարժանքների ժամանակ ոստիկանության ու բանակի միջև տեղի է ունեցել փոխհրաձգություն
Գերմանիայի Բավարիա երկրամասի Էրդինգ քաղաքի մոտակայքում Բունդեսվերի զինվորի և ոստիկանների միջև տեղի է ունեցել փոխհրաձգություն։
Այդ մասին հայտնել է Բավարիայի ոստիկանությունը։
Իրավապահ մարմինների տվյալներով՝ Էրդինգի մոտակայքում զինված տղամարդու մասին հաղորդում է ստացվել։ Դեպքի վայր են ուղարկվել մեծ թվով ոստիկանական ուժեր։
Հաղորդագրության մեջ նշված է, որ իրադարձությունների սխալ մեկնաբանության պատճառով տեղի է ունեցել Բունդեսվերի և ոստիկանության միջև փոխհրաձգություն։ Մեկ զինվոր թեթև վիրավորվել է։ Դեպքի վայրը շրջափակվել է, այնտեղ ոստիկանական ուղղաթիռ է ուղարկվել։
Ավելի ուշ պարզվել է, որ «Մարշալ Փաուեր 2025» ռազմական ոստիկանության վարժանքները տեղի էին ունենում Բավարիայում, և զենքը կրող տղամարդը զինծառայող է եղել։ Վիրավոր զինվորը հոսպիտալացվել է։
Ոստիկանությունը հայտարարել է, որ բնակիչների համար վտանգ չկա։ Հետաքննությանը միացել է Բավարիայի նահանգային քրեական գրասենյակը։ Բունդեսվերը նույնպես համագործակցում է ոստիկանության հետ։

