Պետական դավաճանության խոստովանություն. շուտով փաստաթուղթ կհրապարակվի. Արթուր Խաչիկյան

168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրն ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր, միջազգայնագետ Արթուր Խաչիկյանն է։

Հաղորդման ընթացքում քննարկվել են այնպիսի հարցեր, ինչպիսիք են Բուդապեշտում կայանալիք ԱՄՆ-Ռուսաստան նախագահական գագաթնաժողովի՝ անորոշ ժամանակով հետաձգումը և Ալիևի հայտարարությունը, որ Ադրբեջանը վերացրել է Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները:

Քննարկվեց նաև Փաշինյանի ելույթը Վրաստանում կայացած «Մետաքսի ճանապարհ» համաժողովում, որտեղ նա հայտարարեց, որ Հայաստանը քաղաքականապես պատրաստ է բացել Ադրբեջանի, Նախիջևանի և Թուրքիայի միջև տրանսպորտային և էներգետիկ ուղիները, սակայն տեխնիկական պատրաստվածության համար կպահանջվի ևս երկու-երեք տարի:

Կարդացեք նաև

Քննարկվեցին նաև Գյումրու քաղաքապետի և ընդդիմության մի քանի ներկայացուցիչների կալանավորման, 2026 թվականի ընտրությունների հետ կապված սպասումների հարցերը և Փաշինյանի հայտարարությունը կարգալույծ նախկին քահանա Ստեփան Ասատրյանի կողմից մատուցվելիք պատարագին մասնակցելու մտադրության մասին:

Հայկ Դերզյան

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031