Վերջին օրերին Երևան քաղաքի ջրամատակարարման հետ կապված խնդիրները պայմանավորված են եղել մի քանի մանր և մեկ խոշոր վթարներով։
«Վաղեմության ժամկետի խնդիրը քննարկվում է ոչ թե նախաքննության սկզբից, այլ նախաքննության ավարտից։ Չէ՞ որ յուրաքանչյուր անձ իրավունք ունի պետությանն ասել, որ, եթե ինձ ինչ-որ արարք վերագրում եք, ապացուցեք, որ ես այդ հանցանքը կատարել եմ»:
«Մեր մտքից պետք է արմատախիլ անենք Հայաստանից հեռանալու մոտեցումը»,- այսօր Արենիում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Անշուշտ, հնարավոր է կաթողիկոսի հրաժարականը, բայց դրա համար պետք են հիմնավոր փաստեր, ոչ թե մերկապարանոց հայտարարություններ։ Մեզ ոչ մի խելամիտ, ռացիոնալ փաստ չի ներկայացվել»,- այսօր Մայր Աթոռում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:
Հայաստանում գործող Ընտրական օրենսգրքով սահմանված համամասնական ընտրակարգն էականորեն շեղված է մաքուր համամասնական ընտրակարգից և հիմքում իրականում ընկած է թաքնված մեծամասնական ընտրակարգը։
ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական hանձնաժողովն առաջարկում է բոլոր գերատեսչություններին օրենսդրական փոփոխություններ իրականացնել:
Տարիքով ավագ ընթերցողը կհիշի խորհրդային լրատվության հիմնական բանաձևը` «Գովասանք, բամբասանք, սպորտ ու եղանակի տեսություն»: Այն մեկին-մեկ բնութագրում է ադրբեջանական պատասխանատու մամուլը, ուր իշխանությունների գովք է, բամբասանք հայերի ու Հայաստանի մասին անկողմնակալ կարծիք հնչեցնողների մասին, մի քիչ տեղեկություն սեփական ու միջազգային սպորտի մասին ու եղանակի տեսություն:
2017 թվականին արձանագրված ներգնա զբոսաշրջության 18.7%-անոց աճը դրական է անդրադարձել ՀՀ հյուրանոցային ոլորտի եկամուտների վրա։ Այս մասին են վկայում ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալները։
Հայ-ադրբեջանական առաջնագծի Նախիջևանի հատվածում վերջին մեկ ամսվա ընթացքում արձանագրվող անհանգստանցող զարգացումների ֆոնին ուշագրավ հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի միջև:
«Հայաստանը մեծ ներդրում ունի ՆԱՏՕ-ի շրջանակում անվտանգության ապահովման գործում, ինչը բավականին հետաքրքիր նրբություն է»:
««Դուք Հանրապետականն օրինական էիք համարել…» ձևակերպումը չի համապատասխանել այն իրողություններին, որոնք եղել են այս երկրում: Իսկ իրողությունները հետևյալն էին՝ նմանատիպ վեճերը լուծվում էին Սահմանադրական դատարանում, որի ակտերը վերջնական էին ընդունման պահից»:
Այսօր ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հարցով աշխատանքային խմբի նիստի ժամանակ ընտրողների ցուցակները մաքրելու մասին «Ելք» խմբակցության առաջարկը բուռն քննարկումների տեղիք տվեց:
«Ինձ համար կլինի խայտառակություն, որ իմ իշխանության օրոք որևէ մեկը քաղբանտարկյալ լինի, մեզ համար կարևորը արժեքներն են, օրինականությունն է, մենք չենք պատրաստվում ուրիշի թալանը մեր թալանով փոխարինել, մենաշնորհը՝ մեր մենաշնորհով փոխարինենք»:
«Մարտի 1-ի զոհերի ծնողների մոտ ծիծաղ, ժպիտ ու հույս է առաջացել»,- այսօր «Մարտի 1-ի բացահայտման նոր սկիզբ․ քաղաքական ու իրավական պատասխանատվության անհրաժեշտությունը» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը։
Այսօր ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հարցով աշխատանքային խմբի նիստի ժամանակ ՀՀԿ-ական ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը բավականին կոշտ արձագանքեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի դիտարկմանը, թե ամբողջ ընտրությունները կեղծվել են:
Այսօր ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հարցով աշխատանքային խմբի նիստի ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ խոսել է ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանի հետ, և առաջարկ կա, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ աշխատի 1 խումբ, հաջորդ նիստին կմասնակցի նաև Ա.Միրզոյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գորիսեցիներին վստահեցրեց, որ Հայաստանում անձեռնմխելի մարդիկ այլևս չկան ու չեն լինելու։ Նա նշեց, որ իրավախախտում և հանցագործություն կատարած ցանկացած անձ պետք է պատասխանատվության ենթարկվի։
ՀՀ Սահմանադրական դատարանի պաշտոնաթող դատավոր, Գերագույն խորհրդի նախագահության անդամ Կիմ Բալայանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ եղել են ՍԴ որոշումներ, որոնց հետ համաձայն չի եղել:
«Իսկապես Իրանի տնտեսաքաղաքական ազդեցությունը Նախիջևանում շատ մեծ է, որին Իրանը ձգտել է և որոշ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ՝ հատկապես հետխորհրդային ժամանակաշրջանում, քանի որ մինչ այդ եղել են որոշ իրադարձություններ, որոնց ներկայումս անդրադառնալու հարկ չկա»:
«Կա գործընթաց, և որևէ մի դեպք Հայաստանում այլևս չի համարվի փակված, կոծկված, տեղից չշարժվող»:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք -Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանին`բռնության գործադրմամբ, դրա գործադրման սպառնալիքով ինքնիրավչության համար։
«Իրավիճակը սահմանին լարված է, և ադրբեջանական կողմը ցանկացած պահի կարող է կազմակերպել ինչ-որ սադրանքներ՝ ինչպես առաջնագծում, այնպես էլ՝ տեղեկատվական դաշտում»:
Դ.Հարությունյանը նշեց, որ հանցագործություններ կատարող անձինք միշտ կարող են լինել, և իր վերաբերմունքը հանցագործություն կատարած անձանց՝ չի տարբերվում՝ անկախ նրանից, նրանք հանրապետակա՞ն են, թե՞ ոչ։
«Պատերազմը չի ավարտվել, մենք գտնվում ենք պատերազմական իրավիճակում ու դրան համապատասխան պետք է մեր քայլերն ու վարքագիծը հաշվարկենք, հասկանանք՝ ինչ պետք է անենք, որ կարողանանք մեր հայկական շահերը տանենք առաջ և հաղթենք»:
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` հուլիսի 11-12-ը Բրյուսել կատարելիք այցը ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակում է»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամլո խոսնակ Արման Եղոյանը:
Այսօր ԱԺ-ում մեկնարկած Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ քննարկումների ընթացքում ՀՀԿ ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը ներկայացրեց 4 առաջարկ:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը լիարժեքորեն տիրապետում է ողջ իրավիճակին: Այս մասին այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:
Այսօր կառավարության հերթական նիստի ժամանակ ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն առաջարկեց վարչական ակտերի համաներման վերաբերյալ ակտի քննարկումը թողնել վերջում և դրան անդրադառնալ փակ քննարկման ժամանակ:
Կառավարությունն այս հարցում իրոք դժվարին վիճակում է։ Ընդդեմ Ամուլսարի թափ առնող հասարակական կարծիքին դեմ գնալը բացասաբար կազդի նոր իշխանության վարկանիշի վրա և առաջիկա ընտրություններին կնվազեցնի նրանց ձայները։
«Ադրբեջանը փորձում է ժամանակ առ ժամանակ տարբեր ելքեր փնտրել՝ ռուս փորձագետների միջոցով ներկայացնելով դիրքորոշումներ, որոնք կապ չունեն Ռուսաստանի հետ, և այլն: Ես լուրջ չէի վերաբերվի նման ելույթներին»: