Այ անպատկառ ամբարտավան, դու եթե մինչ այսօր գառան մորթու տակ թաքնված գայլ էիր, ապա հիմա դիմակդ լրիվ պատռեցիր. Սամվել դպիր Գրիգորյան

Սամվել դպիր Գրիգորյանը գրում է. «Այ անպատկառ ամբարտավան, դու եթե մինչ այսօր գառան մորթու տակ թաքնված գայլ էիր, ապա հիմա դիմակդ լրիվ պատռեցիր:

Իմացիր, որ ըստ Հայոց Կանոնագրքի` կարգալույծ լինելով քահանան զրկվում է ոչ միայն քահանայական կարգից, այլ նաև շնորհից, օծումից, ձևից և նշանից: Այնպես որ դու ոչ մի օծում էլ այլևս չունես: Քո ոչ մի գործողություն, որպես թե քահանայի միջոցով կատարված, վավեր չէ: Դու նաև իրավունք չունես գտնվելու դասում, ատյանում, ավանդատներում, առավել ևս բարձրանալ եկեղեցու խորան: Հատուկ ուշադրություն. դու իրավունք չունես դիպչելու եկեղեցու սպասքին` Սկիհին, Մասնատուփին, Սուրբ Հաղորդությանը, Սուրբ Ավետարանին, Սուրբ Սեղանին, մեռոնամանին և այսպես շարունակ: Քո կողմից խորան բարձրանալը կիրակի օրը և Սուրբ Պատարագի մատուցման իմիտացիա անելը մեծագույն սրբապղծություն է:

Սա պետք է իմանան կիրակի օրը Հովհաննավանք եկող բոլոր հավատացյալները ու կարդան նաև Հայոց Կանոնագրքում ներառված Անտիոքի ժողովի 5-րդ կանոնը.
«Եթե որևէ քահանա կամ սարկավագ արհամարհեց իր եպիսկոպոսի հրամանը, երբ եպիսկոպոսը նրան մերժեց և հեռացրեց եկեղեցուց, և այդ երեցն ու սարկավագը առանձին ժողովվեցին ու Սուրբ Սեղան հաստատեցին, չլսեցին եպիսկոպոսի կոչը, անարգեցին նրան ու չկամեցան նրա երկիցս և ավելի անգամ արտասանած բարի խոսքերին ականջալուր լինել, այդպիսիներին պետք է ամբողջությամբ մերժել և այլևս մխիթարության խոսք չասել, քանզի այլևս չեն կարող կրկին նույն պատիվն ընդունել։ Իսկ եթե համառեն ու խռովություններ հարուցեն, եկեղեցու վրա արտաքին իշխանությամբ կամ այլ ուժի օգնությամբ ամբոխ բերեն, այդպիսիներին իբրև խռովարարների պետք է հնազանդեցնել ու սանձերը քաշել»»:

Տեսանյութեր

Լրահոս