«Սադրանք՝ ընդդեմ հայ-ռուսական հարաբերությունների և ընդդեմ ՀՀ ինքնիշխանության». Նիկոլ Փաշինյանը՝ Փանիկի դեպքի մասին

Այսօր կառավարության նիստի սկզբում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Շիրակի Փանիկ գյուղի միջադեպին: «Ես ուզում եմ հստակ արձանագրել, որ դա անթույլատրելի միջադեպ է, դա ես համարում եմ սադրանք՝ ընդդեմ հայ-ռուսական հարաբերությունների և ընդդեմ ՀՀ ինքնիշխանության»,- ասաց Ն.Փաշինյանը:

Նա հայտարարեց, որ մեղավորները պետք է հայտնաբերվեն և պատժվեն: Վարչապետի խոսքով՝ խնդիրն այն է, որ պետք է հասկանալ, թե ինչ ընթացակարգերով պետք է քննվի այս միջադեպը:

Հիշեցնենք, որ ՌԴ 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումներն, առանց զգուշացման և առանց փաստաթղթերի, մտել են Շիրակի մարզի Փանիկ գյուղ և զորավարժանք իրականացրել: Պայթյուններ և կրակոցներ են հնչել: 102-րդ ռազմաբազայի անձնակազմի գծով հրամանատարի տեղակալ Ալեքսեյ Պոլյուխովիչը միջադեպն անփութության արդյունք է անվանել:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031