Բաժիններ՝

Հրապարակվել են կամավոր ատեստավորման անցկացման օրերը, ժամերը և քննական կենտրոնները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2025 թվականի հոկտեմբերի 22-ի N 2488-Ա/2 հրամանով լրացումներ և փոփոխություններ են կատարվել ԿԳՄՍ նախարարի 2025 թվականի օգոստոսի 29-ի «2025 թվականի ուսուցիչների, արտադպրոցական ծրագրեր իրականացնող կենտրոնների, այդ թվում՝ մանկապատանեկան ստեղծագործական, մշակութային և գեղագիտական կենտրոնների, երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցների մանկավարժական աշխատողների և մարզադպրոցների մարզիչ-մանկավարժների, հոգեբանի ծառայություն տրամադրող մասնագետների՝ «Հոգեբանություն» ուղղությամբ, կամավոր ատեստավորման ժամանակացույցը հաստատելու մասին» N 2035-Ա/2 հրամանում:

Լրացումները և փոփոխությունները վերաբերում են հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների կամավոր ատեստավորմանը. ըստ այդմ՝ ամրագրվել են օրերը, ժամերը և քննական կենտրոնները:

Հրամանով հաստատված քննական կենտրոնները վերաբերում են նաև մանկապատանեկան ստեղծագործական, մշակութային և գեղագիտական կենտրոնների, երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցների մանկավարժական աշխատողների և մարզադպրոցների մարզիչ-մանկավարժների, հոգեբանի ծառայություն տրամադրող մասնագետների ատեստավորմանը: Նշյալ խմբի ատեստավորման ժամի մասին կտրամադրվի հավելյալ տեղեկատվություն:

Նշենք, որ քննությունների անցկացման վայրի և ժամի մասին տեղեկություն ատեստավորման մասնակիցները կստանան նաև matyan.emis.am կամ at.emis.am կայքերի միջոցով՝ կախված նրանից, թե որ հարթակով են գրանցվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031