«Ալրաղացի Լյովիկը քույր ունի, բայց քույրը տղա չունի». Դավիթ Անանյանը՝ ՊԵԿ-ում կադրային նշանակումների մասին

«Էդ անձնավորությունը Ալրաղացի Լյովիկի քրոջ որդին չի՝ այն պարզ պատճառով, որ Ալրաղացի Լյովիկը քույր ունի, բայց քույրը տղա չունի։ Ինչ-որ հեռավոր ազգակցական կապ ունեն, այնուամենայնիվ»,- այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով Բագրատաշենի մաքսակետի պետի պաշտոնում Արթուր Գասպարյանի նշանակմանը, որը, ըստ մամուլի հրապարակումների, Լևոն Սարգսյանի (Ալրաղացի Լյովիկ) քրոջ որդին է, մասնագիտական առումով պատրաստված չէ և նախկինում 3 դրվագով անցել է կաշառքի գործով:

Ըստ նրա՝ իր հանձնարարությամբ ծառայողական քննություն է նշանակվել, և կպարզվի՝ այդ մարդն այդպիսի «որակական» վերապահումների մեջ կա՞, թե՞ ոչ։

Դ.Անանյանը նկատեց, որ իր աշխատանքը հարկային եկամուտների ապահովումն է, իսկ սխալ որոշումը կարող է ուղղվել նոր որոշումով. «Գնահատեք մեր աշխատանքը, ոչ թե՝ Անանյանը լավ կադր նշանակե՞ց, թե՞ ոչ»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս