ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը 168.am-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց, որ, եթե Ռուսաստանում գազը թանկանում է, դա, բնականաբար, կազդի նաև մեզ վրա:
168.am-ի աղբյուրի փոխանցմամբ՝ նույն ջանքերը Գագիկ Ծառուկյանը գործադրել է ընդհուպ հեղափոխական կառավարության հետ փոխհարաբերությունների ընթացքում, սակայն ոչինչ չեն խոստացել:
«Սրանով, իբր որոշակի զանգվածների էժան լավություն անելու կտրվածքով, կարծեք թե ինչ-որ բան են ցույց տալիս, բայց իրականում առաջին անհրաժեշտության սննդամթերքի կտրուկ գնաճի պամաններում ավելի վատ իրավիճակ է ստեղծվում. բացի գնաճից՝ ակցիզային հարկն է բարձրանում»:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում «հնի» ու «նորի» կռիվ է: Ըստ որոշ լուրերի՝ գրեթե 1 ամիս առաջ հանձնաժողովի նախագահ ընտրված Գեղամ Գևորգյանը կադրային ջարդ է սկսել և բացահայտ հայտարարում է, թե բազմաթիվ մարդկանց խոսք է տվել աշխատանքի տեղավորել իրեն վստահված կառույցում:
Ժամանակին կառավարությունը խոսում էր ներառական տնտեսական աճի ապահովման մասին` մեղադրելով նախկիններին։ Այսօր էլ այդ առումով ոչինչ չի փոխվել։ Հասարակության մեծ մասը չի զգում տնտեսական աճի ազդեցությունը սեփական բարեկեցության վրա։ Ընդհակառակը` տեսնում է, որ մի բան էլ վատանում են կյանքի պայմանները։
«Մենք փորձելու ենք պարզել, թե քանի՞ կազմակերպություն է չոր կաթ ստանում, որպեսզի իմանանք՝ իքս տոննա արտադրվող կաթի դեպքում ինչպե՞ս է կրկնակի կաթ ստացվում: Մյուս մասը հո օդից չի՞ գալիս: Չոր կաթ են օգտագործում, բայց մենք չունենք տվյալներ, թե քանի՞ արտադրող է այդպես անում»,- ընդգծեց Սպառողների ազգային ասոցիացիայի»:
«Խոսքը վերաբերում է Ֆրանսիայի դատարանների կողմից կայացված որոշումներին: Ես չէի ուզենա ո՛չ թերագնահատել, ո՛չ, առավել ևս գերագնահատել այս որոշումների ազդեցությունը թե՛ բանակցային գործընթացի, թե՛ Հայաստանի դերակատարության վրա: Այո, կա խնդիր, անհրաժեշտ է հասկանալ, թե այն ինչ պատճառով է ծագել և ինչ ընթացք է ունենալու»:
«Մեր դասական ֆիլմերի թվայնացման ֆինանսավորումը չի իրականացվել պետական աջակցությամբ, ֆինանսավորումն ապահովել են դրսի հիմնադրամները։ Ֆիլմերի թվայնացումը բավականին թանկ հաճույք է, և մեր պետությունն ի վիճակի չէ նման գումարներ տրամադրելու»։
Իրան-ԱՄՆ լարվածությանն ու ճգնաժամին զուգահեռ՝ նոր ճգնաժամ է հասունանում թուրք-ամերիկյան հարաբերություններում, որոնք փորձագետները համարում են թուրք-ռուսական համագործակցության հետևանք:
«Բեռնափոխադրումների սակագները սանդղակային են, և ինչքան շատ է բեռը, այնքան ավելի էժան է փոխադրումը: Եթե խոսքը մինչև 50 կգ միանվագ բեռնափոխադրման մասին է, այդ դեպքում գինը տատանվում է 1 կգ-ի համար՝ 1000 դրամի սահմաններում: Բայց դա միայն ավիափոխադրումն է, կան հավելյալ ծախսեր՝ բրոքեր, պահեստ, սառնարան, և այլն»:
«Համայնքի ղեկավար եմ ու վստահաբար ասում եմ, որ գարշահոտությունը սարսափելի է, չենք կարողանում բակում նստել, հատկապես այն ժամերին, երբ խոզաբուծարանը բացում ու մաքրություն են անում»։
Հայ կանայք կարող են հայհոյել ու այն էլ՝ ինչպես. վերջին մեկ տարվա ընթացքում սոցիալական ցանցերից հավանաբար այս բացահայտումն է ամենամեծ անակնկալը։ Ու խոսքն իրական հայ կանանց մասին է՝ ապրող Հայաստանում և Հայաստանից դուրս։ Շոկայինը, իհարկե, փոխադարձ անհանդուրժողականության այն մակարդակն է, որի պատճառով այսօր անհնար է անցկացնել որևէ հանրային քննարկում։
Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) թիրախում է հայտնվել Առողջապահության նախարարությունը: ԱԱԾ-ին մասնավորապես հետաքրքրում է սոցփաթեթի ծրագրի շրջանակներում իրականացված առողջապահական բաղադրիչի կատարման ողջ գործընթացը:
ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի՝ այդ հանդիպմանը չմասնակցելը հստակ քաղաքական ուղերձ է պարունակում իր մեջ՝ կապված ԱՄՆ-ի համար խնդրի կարևորության հետ։
«Պետք է կենտրոնանալ և ռեսուրսները մոբիլիզացնել այն ուղղություններով, որոնք անմիջական սպառնալիք են ստեղծում Հայաստանի և Արցախի համար: Անելիքները շատ են, ուղղությունները՝ տարբեր»:
«Այս հարցում չկա քաղաքական բաղադրիչ։ Ավելին, հայկական շուկայում կա այլընտրանքային մատակարարող՝ իրանական կողմը»,- ասում է Նորագույն պետությունների միջազգային ինստիտուտի տնօրեն, ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսեյ Մարտինովը։
«Ես համարում եմ, որ իմ մասնագիտական ունակությունները դրան ձգում են»:
Ֆրանսիացի աշխարհահռչակ դերասան Ալեն Դելոնը միգրենի պարբերաբար դարձող նոպաներով տեղափոխվել է Փարիզի Նյոյի սյուր Սեն արվարձանում գտնվող ամերիկյան հոսպիտալ:
Մեր օրերի վտանգավոր մանիպուլյացիաներից մեկն այն է, որ պետք չէ շատ մտածել գիտելիքների մասին, քանի որ կարող ենք Գուգլից օգտվել։ Բայց Գուգլի ամենագետ լինելը չի նշանակում, որ մենք կարող ենք չիմանալ։
«Ցանկացած նման զարգացում՝ ինչպես մարտահրավեր է, այնպես էլ՝ նոր հնարավորություն է: Իսկ այն, որ մենք պետք է որոշ փոփոխություններ մտցնենք մեր ռազմավարության մեջ, սա միանշանակ է, այսինքն՝ պետք է է՛լ ավելի սերտ համագործակցություն ծավալենք, այդ թվում՝ սփյուռքի հետ, որպեսզի կանխենք նման բարդությունները կամ հաղթահարենք դրանք»,- ասաց Դ.Բաբայանը:
«Եթե իրավաբանները կամ համապատասխան ոլորտի մասնագետներն ինձ համոզիչ փաստարկներով ցույց տան, թե ինչ է նշանակում մամուլում ատելության խոսքը, գուցե ինչ-որ տեղ հասկանամ»։
«Պետք է առաջնորդվել ադրբեջանական կողմի գործողություններով, այլ ոչ թե խոսքերով։ Ադրբեջանը գնացել է սադրանքների և շարունակում է գնալ, ավելի են սրելու լարվածությունը, որպեսզի իրենց համար օգտակար դիվիդենտներ շահեն բանակցային գործընթացում, նաև արտգործնախարարների առաջիկա հանդիպման ժամանակ»,- ասաց փորձագետը։
Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, մեկնարկել էր Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու, գործը կասեցնելու և Սահմանադրական դատարան ուղարկելու դեմ՝ Դատախազության ու տուժող կողմի փաստաբանների բողոքների քննությունը։
Քննչական կոմիտեն Գագիկ Ծառուկյանին բերման ենթարկելու որոշում դեռևս չունի: Այս մասին 168.am-ին հայտնեց ՔԿ մամլո խոսնակ Նաիրա Հարությունյանը՝ հերքելով մամուլում հայտնված տեղեկությունները, թե ՔԿ-ն որոշել է Ծառուկյանին բերման ենթարկել, եթե մինչև այսօր երեկո ինքնակամ չներկայանա:
«Սա առաջին դեպքը չէ և, ցավոք, Ֆրանսիայի իշխանությունները երբեմն տեղի են տալիս այդ ճնշումներին»։
Հայաստանը հայտնվել է մի իրավիճակում, երբ Նիկոլ Փաշինյանը՝ անկախ իր հակառուս կամ ռուսամետ լինելուց, դարձել է ոչ միայն Ռուսաստանի պահանջները այլև կամակորությունները կատարող։ Վերջիններս շարքում կրկին նշենք Սիրիա հայկական զորք ուղարկելը, որն ակնհայտորեն հակասում է Հայաստանի շահերին, և նախկին ղեկավարները, որքան էլ ռուսամետ համարվեին, Կրեմլի այդ ցանկությունը չէին կատարում։
Այսպիսի հայտարարություններ Կենտրոնական բանկի նախագահը հաճախ չի անում։ Ու եթե նման բան է ասվում, նշանակում է՝ ինչ-որ բան այնպես չէ։
«Սա խայտառակություն է, և ասեմ ավելին, եթե այդչափ մտահոգված են վիրավորանքով ու ատելության խոսքով առհասարակ, ավելի տրամաբանական կլիներ առաջարկը ներկայացնել առհասարակ վիրավորանքի հետ կապված։ Այդ դեպքում ես կհասկանայի գոնե մտահոգության ինչ-որ չափաբաժին և ոչ թե՝ սեփական շահերով առաջնորդվելու մղում։ Ի՞նչ է, իշխանությունների արյունը կապո՞ւյտ է, որ իրենց վիրավորել չի կարելի։ Մյուսներին կարելի է, իրենց՝ ո՞չ»:
«Իրավիճակը փոխվում է ոչ հօգուտ Հայաստանի, ուստի Հայաստանին ձեռնտու է ավելի շուտ: Ավելին, եթե հայկական կողմը լինի նախաձեռնող կողմը, ապա նա կտիրապետի նախաձեռնությանը, որը ևս ձեռնտու կլինի ռազմական իմաստով, ռազմական գործողությունները կընթանան առավելապես հայկական սցենարով»,- ասաց Խրամչիխինը:
Բռնության խոսքը կպատժվի տուգանքով, կալանքով, մինչև ազատազրկում։ Նախագծի հեղինակ Արմեն Խաչատրյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ նախագծով նախատեսվում է նվազագույն աշխատավարձի 200-ապատիկից մինչև 500-ապատիկ տուգանք, կամ՝ առավելագույնը 2 ամիս ժամկետով կալանք, կամ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով ազատազրկում։