Ըստ Ս. Համբարձումյանի, բացի ՀՀ Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանից, կաշառք տալու համար որևէ մեկի անուն չի տվել, իսկ Սամվել Մայրապետյանի գործի հետ կապված, նրա խոսքով՝ նրան ստուգելով են հասել իրեն։
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր քայլերթի ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ անշարժ գույքի շուկայում «աննախադեպ աշխուժություն է»։
«Երբ ՔՊ-ն էր ընդդիմություն, իսկ մեր կազմակերպությունը դրա մասին բարձրաձայնում էր, մեզ քաջալերում էին, ասում էին՝ չպետք է աշխատանքային ժամերին քարոզչություն անցկացնել»,- ընդգծեց նա։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանն այսօր ամփոփում էր նախարարության վերջին 6 ամսվա գործունեության արդյունքները և ներկայացնում էր առաջիկա ծրագրերը: Ասուլիսը հրավիրված էր «ԱԼԵՔՍԱՆԴՐ ՀՈԹԵԼ» հյուրանոցում:
«Տնտեսվարողների քանակի ավելացումը սկսվել էր դեռևս 2015 թվականից՝ պայմանավորված ԵԱՏՄ-ին ՀՀ-ի անդամակցությամբ: 2018թ. հունիսից սկսած նրանց թիվն ավելի է շատացել: Մեծացել են նաև ներմուծվող ապրանքների խմբաքանակները»,- նշեց Արտակ Շաբոյանը:
«Այսօր մենք սկսում ենք նոր՝ շատ ավելի երկար քայլարշավ, որը փոխանցվելու է կառավարությունից կառավարություն, սերնդից սերունդ»,- այսօր մեկնարկած քայլերթի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Էրդողանի խոսնակի նմանատիպ հայտարարությունները ցույց են տալիս այն, ինչի կասկածը շատերն ունեցել են` ռուս-թուրքական համագործակցություն՝ տարբեր փուլերում Հայաստանին զիջումներ պարտադրելու նպատակով»:
Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը տևական ժամանակ բոլոր հնարավոր միջոցներով փորձել է երկկողմ հանդիպում ունենալ ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ:
«Ակնհայտ է, որ նոր մեդիաներն առաջացրել են լուրջ խնդիրներ հենց լրագրության հետ կապված: Երբ նոր էին ստեղծվել նոր մեդիաները, մեծ աժիոտաժ էր առաջացել, որովհետև հասկանալի էր դարձել, որ խոսքի ազատությունը ստանում է մի ահռելի հնարավորություն, որոնք նախկինում չէին եղել»:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն արդեն մի քանի անգամ հայտարարել է, որ Հայաստանում ուսուցիչների թիվը 10 հազարով ավելի է։ Որպես հիմք՝ վերցվում է այն հանգամանքը, որ Հայաստանում կա ուսուցչի շուրջ 25 հազար դրույք, մինչդեռ ուսուցիչների թիվը շուրջ 37 հազար է։
«Դրական տեղաշարժեր են նկատվում վարկավորման ուղղությամբ, այդտեղ աճ է արձանագրվել: Մեր ունեցած իրավիճակի համար սա աննախադեպ է»:
Էդմոն Մարուքյանի խոսքով՝ իրենց համար համագործակցության դռները փակ ու սպառված չեն, սակայն իրենք տարբեր են։ Մարուքյանը շեշտեց, որ իրենք տարբեր են եղել նաև «Ելքի» ներսում և ունեցել են տարբեր մոտեցումներ.
«Նիկոլ Փաշինյանը, այնուամենայնիվ, վաղը ստուգելու է՝ եթե շատ մարդ եղավ, ինքը սև ու սպիտակ չի անի, եթե քիչ եղավ, նորից սև-սպիտակին կանցնի։ Ինքը պարզապես ուզում է հասկանալ ու վերջնական ընտրել այն մարտավարությունը, որ անցկացնելու է այս 12 օրվա ընթացքում։ Համոզված եմ՝ դա է պատճառը»։
«Միջազգային չափորոշիչը ո՞րն է, այսինքն՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը պետք է սենյակից դուրս չգա՞»,- Արամի փողոցում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Այս պրոցեսի արդյունքում գործարար՝ պետք է նշանակի՝ շատ ավելին, քան նշանակում է՝ պատգամավոր։ Գործարարի գործունեության արդյունքում մենք բոլորս շանս ենք ունենում ձևավորել այն հարթակը, որտեղ պետք է տեղի ունենան տնտեսական, քաղաքական, միջազգային աշխարհաքաղաքական փոփոխությունները»։
ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանն այսօր ասուլիսի ժամանակ շնորհակալություն հայտնեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնի մասնակիցներին:
«Հայաստանի համար գազի սակագնի իջեցման հարցը կախված է Կրեմլի և Երևանի նոր իշխանությունների հաստատած քաղաքական կապերի որակից»
«Նոր Հայաստանի» քաղաքական խաղը ոչ թե ավարտվելու է կամ վերջնական կայուն տեսք է ստանալու ԱԺ գալիք ընտրություններով, այլ դեռ նոր սկսվելու է դրանցով և դրանցից հետո: ԱԺ ընտրությունների արդյունքները թեև կարևոր, բայց ոչ միակ վճռորոշ մասն են լինելու այդ՝ դեռ կայանալիք քաղաքական խաղի քարտեզի:
Միայն ամենաալարկոտները կարծիք չհայտնեցին վարչապետի պաշտոնակատարի հայտարարության մասին, ուր նա խոսում է 350 հազար աշխատողի և 800 հազար, մեղմ ասած, չաշխատողի մասին:
Դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք Եվրասիական տնտեսական միության, ՀԱՊԿ և ԱՊՀ գագաթաժողովներին ընդառաջ եվրասիական տարածաշրջանի հիմնական ինտրիգի` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածության շուրջ կրքերը չեն հանդարտվում:
«Եթե ինչ-որ մեկը գտնում է, որ ինչ-որ մի քաղաքական ուժ, անկախ ով լինելուց, խախտում է Ընտրական օրենսգիրքը, իրավունք ունի դիմել ԿԸՀ և վիճարկել տվյալ քաղաքական ուժի գրանցումը»։
«Սևի ու սպիտակի բաժանումը հավանական տարբերակ է, հատկապես, որ գլխավոր սևն ու գլխավոր սպիտակը մասնակցում են ընտրություններին: Այս համատեքստում լուրջ քաղաքական պայքար, որի տակ ես հասկանում եմ ծրագրեր, գաղափարներ, արժեհամակարգեր, չեն լինելու»:
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ «Իմ քայլի» կարգախոսը «ոչ լավ, ոչ վատն» է. «Երկար է ու հիշվող չի»:
«Ապրիլյան պատերազմի ժամանակ մենք էլ ենք հերթապահել, բայց ես չեմ համարում, որ պատերազմի մասնակից ենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Ֆեյք» բառն արդեն կարելի է համարել հայերեն, քանի որ երկրի ղեկավարությունից մինչև վերջին մարդն օգտագործում են: Վերջին 2-3 տարվա ընթացքում ամբողջ աշխարհը խիստ մտահոգված է ֆեյքերով:
«Այն անեկդոտը հիշեցի, երբ ասում են՝ ամեն ինչ նույնն է մնում, արդյունքում՝ թղթարարությունն է շատանում»,- նկատեց Փաշինյանը:
«Հետո որոշ ժամանակ անց ասել են, որ Սևանից հավելյալ ջրառ է պետք անել, ես նորից հանձնարարել եմ հաշվարկել, ասել են՝ չէ, ոնց որ պետք չէ: Հետագայում պարզվել է, որ կան ստվերային այգիներ, կորուստներ»:
«Այս ամիսների ընթացքում ակնհայտ դարձավ, որ Փաշինյանի և նրա կառավարության անդամների մոտ ավելի լավ ստացվում է քայլելը և միտինգներ կազմակերպելը, քան տնտեսություն զարգացնելը, աշխատատեղեր ստեղծելն ու ներդրումներ բերելը»,- այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով նոյեմբերի 24-ին Երևանում Նիկոլ Փաշինյանի հրավիրած քայլերթին:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախքան պաշտոնական քարոզարշավի մեկնարկը չի անդրադառնալու Գեղարքունիքի մարզում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կոչին՝ իրենց վստահության քվե տալ երկրում տնտեսական հեղափոխություն իրականացնելու համար։
«Բնական է, որ դեկտեմբերի 6-ին` սպասվող խորհրդարանական ընտրությունների շեմին, Փաշինյանը կցանկանար Սանկտ Պետերբուրգում հասնել գլխավոր քարտուղարի պաշտոնին, որը հավելյալ դիվիդենտներ կհաղորդեր իր քաղաքական թիմի վարկանիշին»: