Բաժիններ՝

Դուբլինում ներգաղթյալների դեմ բողոքի ցույցերի ժամանակ 23 մարդ է ձերբակալվել

Դուբլինի CityWest հյուրանոցի մոտ, որտեղ բնակվում են ապաստան խնդրողներ, անկարգությունների հետևանքով ձերբակալվել է քսաներեք մարդ, իսկ երկու ոստիկան վիրավորվել է։ Այդ մասին տեղեկացնում է Euronews-ը։

Դուբլինում անկարգությունները սկսվել են երեքշաբթի օրվանից։ Պատճառը եղել է 10-ամյա աղջկա նկատմամբ սեռական ոտնձգությունը, որը տեղի է ունեցել ապաստան խնդրողների համար նախատեսված հյուրանոցի մոտ։

Բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների։ Ոստիկանության տվյալներով՝ ցուցարարները շշեր, աղյուսներ և լուսարձակներ են նետել ոստիկանների վրա։ Երկու ոստիկան տեղափոխվել է հիվանդանոց. մեկը շշով գլխին հարված է ստացել, մյուսը՝ ձեռքի և ուսի վնասվածք։

«Հանրային անկարգություններին հիմնականում մասնակցել են չափահաս տղամարդիկ և դեռահասները», – ասված է ոստիկանության հայտարարության մեջ։

Կարգուկանոնը պահպանելու համար տեղակայվել է ավելի քան 300 ոստիկան։ Ոստիկանության կոմիսար Ջասթին Քելլին դատապարտել է անկարգությունները՝ դրանք անվանելով միանգամայն անընդունելի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս