Անձամբ վարչապետի աշխատակազմը 2017-ի համեմատ զգալիորեն ավելացել է։ Այսպես՝ եթե 2017 թ. վարչապետի աշխատակազմում կար միջինում 310 աշխատակից, ապա անցած տարի ապրիլից նրանց թիվը հետզհետե ավելացել է՝ գերազանցելով 500-ը, 2019-ին որոշակի նվազել է, սակայն հուլիսին կրկին ավելացել՝ հասնելով 521-ի։
Ո՞վ է պատասխան տալու այս կորուստների համար: Մե՞նք, որ զգուշացրել են հետևանքների մասին, թե՞, միգուցե, այսօր էլ մեր հարկերի հաշվին ԱԺ-ում նստած ու «անոտք ու անձեռք» ապագա գուժող ձեր թիմի անդամները:
«Պետք է լուրջ վերաբերվենք այդ ամենին: Ադրբեջանը չի թաքցնում իր բուն նպատակները, ցանկությունները, երազանքները, իսկ նրա նպատակը մեկն է՝ կործանել Արցախը, կործանել հայոց պետականությունը»:
«Ես հիմա ոչ մեկիդ չեմ կարող հակադարձել, ասել, որ դուք ինչ-որ բան սխալ եք ասում, բայց խնդրում եմ, այնպիսի քայլեր մի արեք, որ մենք մտածենք՝ ավելի լավ է՝ ոչ մի հարց չլուծենք: Այս երկրի հարցը մի հատ չէ, երկու հատ չէ, հիսուն հատ չէ: Եթե մենք որոշում կայացնենք միանգամից փոխհատուցել մինչև 90 թվականի զոհվածների ընտանիքներին, ապա մենք մի ամիս կարող ենք տալ գումարը, հետո չկարողանալ»:
«ՀԱՊԿ-ի նշանակությունը գերագնահատել պետք չէ, այս կառույցն իր սկզբնական նպատակին չի ծառայում նույնիսկ Ռուսաստանի Դաշնության համար, ուստի այն համոզմանն եմ, որ կառույցում խնդիրներ տեսնում է նույնիսկ Ռուսաստանը, և դրանք լուծելու փորձերը կարող են ստեղծել փակուղային իրավիճակ, որը Ռուսաստանը չի ցանկանում»:
«Ինչ ասես՝ գրում են, նման բան չի եղել։ Ամբողջովին հերքում եմ մամուլի այդ հրապարակումները: Նման հանդիպում չի եղել: Ես ընտանիքիս հետ այս պահին գտնվում եմ Թբիլիսիում, ավելի կոնկրետ՝ «Ստամբա» հյուրանոցում»,- մեզ հետ հեռախոսազրույցում ասաց Արթուր Վանեցյանը:
«Գնա գրկի քո կնոջն ու սիրուհիներին, անշնորհք: Խի՞ իմ ամուսինը պառկած ա Եռաբլուրում, որ դու ինձ նման բան ասե՞ս: Իմ թոռը սահման է պահում, որ դու գաս ինձ ասես՝ քեզ գրկեմ»:
Ն.Փաշինյանը շնորհավորեց նրանց և նշեց, որ ֆորմալ առումով սպասում են ՀՀ նախագահի հրամանագրի ստորագրմանն ու հրապարակմանը:
«Հայաստանը՝ որպես ՌԴ ռազմավարական գործընկեր, երբեք ՌԴ-ի կողմից չի ենթարկվել որևէ կասկածի, իսկ ներկայումս՝ Փաշինյանի օրոք, ՌԴ-ում շատերն են մտահոգված հետևում իրադարձություններին՝ կադրային քաղաքականությանը, քաղաքական հետապնդումներին, Փաշինյանին մոտ շրջապատի մարդիկ իրենց թույլ են տալիս Ռուսաստանի և ՌԴ նախագահ Պուտինի հասցեին լպիրշ հայտարարություններ»:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կարծես թե այնուամենայնիվ կժամանի Հայաստան, բայց ընդամենը մի քանի ժամով։ Նա Երևանում չի մնալու, մասնակցելու է միայն ԵԱՏՄ ձևաչափով միջոցառումներին ու մեկնելու է։
Արժե հիշել նաև իշխանափոխության օրերին երթերից մեկի ժամանակ ֆիքսված այն կադրը, ուր Նիկոլ Փաշինյանը թաքուն ինչ-որ թուղթ էր փոխանցում Օսիպյանին։ Ի դեպ, այդ տեսանյութի բացատրությունը նույնպես մինչ օրս չի տրվել։
Ոչինչ, որ Նիկոլ Փաշինյանը բոլորովին այլ բան էր խոստացել հեղափոխությունից առաջ, դեռ այս հայտարարությունն անելու ժամանակ պարզ էր, որ շատ վաղ է 6 ամսվա տվյալներով դատողություններ անել բյուջեի եկամուտների վերաբերյալ։ Ու շատ ժամանակ պետք չեղավ դրանում համոզվելու համար։
«Ես կանխատեսել եմ, որ կհայտնվեն որոշ ուժեր, կասեն՝ մերժենք Նիկոլին, և նրանք, ովքեր Նիկոլ-Նիկոլ էին կանչում, կգնան այդ ուժերի հետևից… Այսօր իրավաբանները Նիկոլ Փաշինյանի վրա 10-20 հատ հոդված են դնում, եթե հանկարծ իշխանությունը հանձնեց՝ բանտ է գնալու: Մենք այդ ցիկլի մեջ նորից ենք գնալու»:
«Կարծում եմ, որ դա ճգնաժամի նշան է և բավականին ազդեցիկ նշան, բայց մյուս կողմից՝ ներկա իշխանությունները բոլորովին զգայուն չեն այդպիսի երևույթների նկատմամբ: Այսինքն, ըստ իս՝ դրանից պետք է ազդվեին ոչ միայն փորձագետներն ու հասարակությունը, այլև իշխանությունը»:
«Ինչո՞ւ փողոցային բանավեճի, աթոռակռվի ժամանակ զոհվածների ընտանիքներին տրամադրում են 30 մլն դրամ, իսկ Արցախյան շարժման օրվանից մինչև օրս զոհվածների ընտանիքներին՝ անտեսում։ Հասկանում եմ, որ ժողովրդի աշխատող հատվածը 1000 դրամ փոխանցում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին, պետք է հիմնադրամի դրույթներն այնպես փոխեին, որ բոլորին գումար հատկացվեր»։
«Տվյալ դեպքում հրատապ է, որպեսզի երկրի վարչապետն իր հախուռն գործելաոճի հետևանքով չստեղծի այնպիսի անկայուն իրավիճակ, որից թշնամին օգտվելու հնարավորություն ստանա։ Այսինքն, որպեսզի հակառակորդի երրորդ ագրեսիան կանխվի, Զինված ուժերի մարտունակությունն ամրապնդելը բավարար չէ»։
Բնական է հարցն այն մասին, թե ո՞վ է լինելու վաղվա իշխանությունը։ Ընդ որում, կարծում եմ՝ մեթոդներն անգամ էական չեն այս դեպքում՝ տվեք իրական ընդդիմադիր լիդեր, և կարելի է հնարել 40 համեմատաբար սահմանադրական ձևեր նրանց իշխանության բերելու համար՝ շատ ավելի սահմանադրական, քան Քոչարյանին կալանքի տակ պահելու մարմաջն է, կամ ՍԴ-ի դեմ արշավանքը։
«Ես կարծում եմ՝ երազելը շատ լավ է»,- անդրադառնալով Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հայտարարությանը, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
«Եթե մարդը դուրս է գալիս և այդպես կոշտ, բայց զուսպ գնահատական է տալիս, նշանակում է՝ ինքն իր վրա վստահ է, որ դժվար կլինի իրեն որոշակի փաստերով ստիպել, որ հրաժարվի քաղաքական հայտ ներկայացնել»:
«Տեքստը ևս չեմ կարող մեկնաբանել, որովհետև մեկնաբանությունները դա իր իրավասությունն է և ես կարծում եմ Վանեցյանը դա կանի ժամանակին»,- ասաց նախարարը՝ ընդգծելով, որ Ա.Վանեցյանն իր ընկերն է, գործընկերը և բոլոր մեկնաբանությունները թողնում է իրեն։
Կառավարությունը լուրջ ռիսկի է գնում` պատրաստվելով փոխել բանկային գաղտնիքի մասին օրենքը։ Նպատակը բանկային տվյալների հասանելիությունը հեշտացնելն է։ Զարմանալի է, որ դրան համաձայնել է նաև Կենտրոնական բանկը։
«Վանեցյանի հայտարարությամբ տրվեց իր քաղաքական ուղու ստարտը: Լիովին բնական պրոցես է՝ նման քաղաքական իրավիճակների և ոչ այնքան գաղափարականացված իշխանության դեպքում»:
Տրոֆիմչուկը նշեց, որ որքան էլ տարօրինակ հնչի, բայց Արթուր Վանեցյանի հրաժարականը բավականին պարզ է թվում: Ըստ նրա, նույնիսկ այնպիսի ստուգված և վստահելի անձինք, ինչպիսին ԱԱԾ տնօրենն էր, չեն ցանկանում մասնակցել Հայաստանի ներսում և Հայաստանի շուրջ իրադարձությունների հետագա ընթացքին, ինչպես նաև կիսել նման մասնակցության հնարավոր քաղաքական հետևանքները:
«Քոչարյանի հետապնդումն առաջացրեց որոշակիորեն բացասական արձագանք Մոսկվայի կողմից, քանի որ չի համապատասխանում մոսկովյան քաղաքական խոհանոցի ավանդույթներին: Ուստի այն անձինք, որոնց նշեցիք, ընկել են այդ նույն քաղաքական հոսանքի մեջ, հենց այդ պատճառով նրանց չեն վերադարձնում»:
«Այնպիսի տպավորություն ունեմ, որ վարչապետի կողմից Վանեցյանին այնպիսի առաջարկ է արվել, որին ինքը չէր կարող համաձայնել, ուստի հրաժարական է ներկայացրել»։
«Երևի մի 70 տոկոսը Սևանից դուրս են եկել իրենց գոյությունը պաշտպանելու համար. էն չի, էլի, հիմնականում աշխատանքային տեղեր չկան»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գործարանային փողոց թիվ 6 հասցեում գտնվող հանրակացարանի բնակչուհի տիկին Ռայան:
«Սկսելուց մեկ ժամ հետո ես բուհի ուսխորհրդից և դասախոսական կազմից արդեն ահազանգեր ստացա, որ ինչ-որ արտասովոր բան են նկատել, գունավոր մազերով աղջիկներ են եկել դրսից, մի քանի արտասովոր արտաքինով երիտասարդներ…»:
«Ես ենթադրում եմ, որ ԱԱԾ տնօրենի՝ քաղտեխնոլոգիական տեսանկյունից բավականին գրագետ գրված և ճիշտ ժամկետին մատուցված հրաժարականի տեքստը տեղավորվում է այս գործընթացի մեջ, այլ ոչ թե, որ նրա վարկանիշն ավելի բարձր էր, քան վարչապետինը, դրա համար հեռացվեց»:
Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) պետ Արթուր Վանեցյանի հրաժարականից և կոշտ հայտարարությունից հետո մամուլում տեղեկություններ տարածվեցին, թե Պետական եկամուտների կոմիտեում (ՊԵԿ) քրեական գործ է հարուցվել Վանեցյանի հոր նկատմամբ։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, հրապարկեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անհապաղ ազատ արձակելու վերաբերյալ ներկայացված միջնորդության որոշումը։ Դատարանի որոշմամբ՝ Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ: