«Ծառուկյանը բավարարված է վարչապետի հետ հանդիպման արդյունքից». Իվետա Տոնոյան

«Այո, քիչ առաջ Կառավարությունում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում են ունեցել, որի ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ունեցող հարցեր, այդ թվում՝ կառավարություն-Ազգային ժողով փոխգործակցության, ներդրումային միջավայրի առողջացման անհրաժեշտության և, մասնավորապես, «Արարտցեմենտի» շուրջ ստեղծված իրավիճակի մասին»,- 168.am-ի հետ զրույցում նշեց ԲՀԿ պատգամավոր, կուսակցության խոսնակ Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով քիչ առաջ Կառավարության շենքում Նիկոլ Փաշինյանի հետ Գագիկ Ծառուկյանի հանդիպման մանրամասներին:

Իվետա Տոնոյանի խոսքով՝ վարչապետի հետ քաղաքական ուժի ղեկավարի՝ շուրջ 1 ժամ տևած հանդիպումը ծավալվել է կառուցողական մթնոլորտում, իսկ թե ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել, չմեկնաբանեց:

Նիկոլ Փաշինյանի հրավերո՞վ, թե՞ սեփական նախաձեռնությամբ էր Գագիկ Ծառուկյանն այնտեղ գտնվում, այս հարցին ևս Իվետա Տոնոյանը չցանկացավ պատասխանել, իսկ սպասե՞լ , որ այսուհետ ԱԺ-ում ԲՀԿ-«Իմ քայլը» խմբակցության պատգամավորների միջև փոխհրաձգությունը կդադարի, այս հարցին ևս Իվետա Տոնոյանը ձեռնպահ մնաց պատասխանել և չարձագանքեց:

Սյուզի Բադոյան

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930