ՆԱՏՕ-ն կոչնչացնի Մոսկվան, եթե Պուտինը հարձակվի դաշինքի վրա. Բելգիայի պաշտպանության նախարար

Բելգիայի պաշտպանության նախարար Թեո Ֆրանկենը հայտարարել է, որ եթե Պուտինը միջուկային կամ նույնիսկ սովորական զենք օգտագործի ՆԱՏՕ-ի երկրների դեմ, պատասխանը կլինի կործանարար. դաշինքը «կջնջի Մոսկվան երկրի երեսից»։

Այսպես է մեկնաբանել Բելգիայի պաշտպանության նախարարը Ուկրաինային «Տոմահավկ» հրթիռների հնարավոր մատակարարման վերաբերյալ ռուսական սպառնալիքները։

Ֆրանկենը հիշեցրել է, որ նմանատիպ սպառնալիքներ նախկինում հնչել էին Ֆինլանդիայի և Շվեդիայի դեմ, երբ նրանք միանում էին ՆԱՏՕ-ին, ինչպես նաև այն ժամանակ, երբ դաշնակիցները Ուկրաինային մատակարարում էին տանկեր և ինքնաթիռներ։

Ըստ նրա, սա պարզ շանտաժ է, որին չպետք է տրվել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031