«Ինձ համար զարմանալի է, որ բոլորը քննադատում են ԱԱԾ պետին». Էդմոն Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանին ճանաչում է՝ որպես բարեվարքության բոլոր կանոնները պահպանող մարդու: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Մարուքյանը՝ «անակնկալ» անվանելով Սանասարյանին առաջադրված մեղադրանքը:

«Ինձ համար զարմանալին այն է, որ բոլորը քննադատում են ԱԱԾ պետին, Ֆեյսբուքում այդպիսի քարոզարշավ կա: Դա ինձ համար զարմանալի է, որովհետև Հայաստանում ԱԱԾ-ն կառավարողը վարչապետն է, այսինքն՝ այդտեղ երկերեսանիության հարց կա, որովհետև սխալ տեղ են ուղղում պահանջները»,-  ասաց Մարուքյանը՝ հիշեցնելով վարչապետի մամլո խոսնակի խոսքերը, որ ԱԱԾ-ն վարչապետին ենթակա մարմին է:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930