Բաժիններ՝

Էմիր Կուստուրիցան պլանավորում է ստանալ Ռուսաստանի քաղաքացիություն

Սերբ ռեժիսոր և սցենարիստ Էմիր Կուստուրիցան ТАСС-ի հետ զրույցում հայտնել է, որ ռուսական վեպի հիման վրա իր նոր ֆիլմի նկարահանումներն ավարտելուց հետո պատրաստվում է ստանալ Ռուսաստանի քաղաքացիություն։

Կուստուրիցայի խոսքով՝ նա նախ կավարտի Վալենտին Ռասպուտինի «Վերջին ժամկետը» նովելի հիման վրա նկարահանվող համանուն ֆիլմի վրա աշխատանքները, ապա կդիմի ռուսական անձնագիր ստանալու համար։

Ռեժիսորը պնդում է, որ ֆիլմի սցենարն արդեն պատրաստ է։

Ֆիլմի աշխատանքներն ավարտելուց հետո Կուստուրիցան նախատեսում է սկսել Եվգենի Վոդոլազկինի «Դափնի» վեպի էկրանավորումը և Դոստոևսկու ստեղծագործությունների հիման վրա նկարահանել «Ինչպես ես չնկարահանեցի «Ոճիր և պատիժ» ֆիլմը։ Ռեժիսորը նախատեսում է վերջին ֆիլմում նկարահանել Օսկարի առաջադրված ռուս դերասան Յուրա Բորիսովին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս