Ես վստահում եմ ԱԱԾ գործողություններին, Դավիթ Սանասարյանն էլ կարող է ի պաշտպանություն իրեն գործել». Լենա Նազարյան

«Ես որևէ մեկի հանդեպ կասկած չունեմ, ամենակարևորը փաստն է: Ես վստահում եմ ԱԱԾ գործողություններին: Դավիթ Սանասարյանն էլ կարող է ի պաշտպանություն իրեն գործել»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը՝ խոսելով ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու վերաբերյալ ԱԱԾ որոշման մասին:

Ըստ նրա՝ իրենք չեն բաժանելու մարդկանց յուրայինների և օտարների, ինչպես եղել է նախկինում, և կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում յուրայիններ չկան:

«Ես բացառում եմ, որ որևէ պաշտոնյայի գլխին կարող է որևէ մեկը գործ սարքել և նաև բացառում եմ, որ որևէ մեկը մեղավոր լինելու դեպքում մնա անպատիժ»,- ասաց Նազարյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930