Վաշինգտոնում համարում են, որ Հայաստանն ու Ադրբեջանը «թոթափել են ռուսական հարկադրանքի լուծը». Սթիվ Դեյնս

Օրերս Վաշինգտոնում կայացել է «ԱՄՆ-ը Հարավային Կովկասում. նոր ռազմավարական հնարավորությունների բացահայտում» խորագրով համաժողովը։ ԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնսը ծավալուն անդրադարձ է կատարել, արձանագրելով, որ մինչ այժմ ամերիկյան բոլոր խաղաղ նախաձեռնությունները՝ ուղղված Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորմանը, սկսած Ջորջ Բուշ-ավագի նախագահությունից, անարդյունք են եղել։

«Սակայն իրավիճակը փոխվեց, երբ Դոնալդ Թրամփի վարչակազմը տարածաշրջանում խաղաղության հաստատումը դարձրեց արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը», նշել է նա։ Դեյնսի խոսքով՝ Դոնալդ Թրամփի վարչակազմն իր առջև խնդիր է դրել Հարավային Կովկասում հասնել խաղաղության, և տարեսկզբից ի վեր ԱՄՆ նախագահի թիմի անդամները սկսել են աշխատել հակամարտող կողմերի հետ:

Սենատորի խոսքով՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի ներխուժումը շեղել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուշադրությունը և ռուսական ռեսուրսները տեղափոխել է Արևմուտք՝ այդպիսով բացելով դուռը Հարավային Կովկասում ամերիկյան ավելի մեծ ներգրավվածության և ազդեցության համար:

Նրա փոխանցմամբ՝ Հայաստանն ու Ադրբեջանը «թոթափել են ռուսական հարկադրանքի լուծը» եւ դիմել «անկախ ապագայի՝ Միացյալ Նահանգների հետ գործընկերությամբ»։

«Առավոտ»

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031