Թուրք պատգամավորը նշում է Թուրքիայի Հանրապետության օրը Հայաստանի խորհրդարանում

Տարածաշրջանային երկխոսությունն ու համագործակցությունը ներկա լարված ժամանակաշրջանում շատ կարևոր է։ Այս մասին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում ընթացող Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի ընթացքում հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Իսմայիլ Էմրահ Քարայելը՝ անդրադառնալով Թուրքիա-Եվրամիություն հարաբերություններին և Թուրքիայի ԵՄ անդամակցության հեռանկարներին։

Թուրք պատգամավորը նաև իր խոսքում հիշեցրեց, որ այսօր՝ հոկտեմբերի 29-ին, իր երկրում նշվում է Թուրքիայի Հանրապետության օրը։

«Ինչպես գիտեք՝ այսօր Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 102-րդ տարին է։ Հավատացած ենք, որ այսպիսի ուրախ օրը այստեղ՝ Երևանում գտնվելով և խոսելով Եվրանեսթի հարթակից՝ էական կարևորություն ունի այս ժամանակահատվածում, երբ տարածաշրջանային հակամարտությունները լարվում ու սրվում են, տարածաշրջանային երկխոսությունն ու համագործակցությունը Եվրամիության (ԵՄ) և թեկնածու երկրների հետ շատ կարևոր է, և ընկալում ենք և հասկանում, քանի որ մենք միշտ բոլոր հարթակներով շեշտել ենք Թուրքիայի անդամակցումը ԵՄ-ին՝ որպես ռազմավարական առաջնահերթություն։ Ակնկալում ենք, որ Եվրամիությունն էլ իր հնարավոր կամքը և տեսլականը կներկայացնի Թուրքիա-ԵՄ հարաբերությունների խորացման կոնկրետ քայլերով», – նշեց թուրք պատգամավորը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Եվրանեսթի անդամ չհանդիսացող Թուրքիայի խորհրդարանի պատգամավորները՝ Իսմայիլ Էմրահ Քարայելը և Բուրհան Քայաթուրքը, Երևանում հանդիպում էին ունեցել Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի հետ։

ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031