Թուրքիայում քրդերեն երգ լսելու համար աշակերտ է ձերբակալվել
Թուրքիայի արևմուտքում գտնվող Իզմիր քաղաքի դպրոցներից մեկում քրդերեն երգի ներքո նկարահանված տեսանյութի համար աշակերտ է ձերբակալվել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Տեսանյութը, որտեղ ձերբակալվածը նկարահանել է իր դասընկերներին ազգային պար պարելիս, որակվել է որպես քարոզ՝ հօգուտ ահաբեկչական կազմակերպության:
Թուրքական մամուլում նշվում է, որ նախքան աշակերտի ձերբակալությունը, նրա ընտանիքի անդամներին Նիդերլանդներում գրացված հեռախոսահամարից զանգահարել և սպառնալիքներ էին հնչեցվել:
«Ձեր աղջիկն իր վիճակը կտեսնի, ահաբեկիչներ: Տեսեք, թե ձեր աղջկա գլխին ինչ է գալու: Եթե գնա դպրոց, կսպանենք նրան»:
Տեղեկացվում է նաև, որ ավելի ուշ ձերբակալվել են աշակերտուհու նկարահանված տեսանյութում երևացող 5 երեխա ևս:

