Բաժիններ՝

«Հարցի պատասխանը տվեք, ձեր ցավը տանեմ. Կտա՞ք, դուք ճիշտ եք, կասենք՝ շնորհակալություն, դուք ճիշտ եք, մենք սխալ»

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր կեսօրին եկավ Ազգային ժողով՝ քաղաքական թիվ մեկ ամբիոնից ցեմենտի տուրքի փոփոխության վերաբերյալ ելույթ ունենալու նպատակով:

Լրագրողների հետ զրույցում նա չմանրամասնեց իր ելույթի բովանդակությունը, միայն նշեց, որ թողել է իր գործերը Հոկտեմբերյանում ու եկել է ԱԺ, իսկ այնտեղ բամբակի արտադրություն են հիմնում, Արմավիրում տեքստիլի գործարան պետք է կառուցեն:

«Հատուկ եկել եմ ելույթ ունենամ ու գնամ, սպասում են»,- ասաց Ծառուկյանը:

Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ իր հանդիպման վերաբերյալ Ծառուկյանը նշեց, որ վարչապետի խնդիրն է, որ երկիրը զարգանա, իսկ խնդիրը պետք է ճիշտ ներկայացվի:

«Չկա մարդկանց նեղացնել, հարցն ասել ենք, հարցի պատասխանը տվեք, ձեր ցավը տանեմ: Կտա՞ք, դուք ճիշտ եք, կասենք՝ շնորհակալություն, դուք ճիշտ եք, մենք սխալ,- ասաց Ծառուկյանը՝ նկատելով, որ իրենք չեն ուզում որևէ մեկին վիրավորել, բայց չեն էլ լռի,- Եթե փորձում են մեզ կպնեն, իհարկե, կվիրավորենք»:

168.am-ի հարցին՝ վարչապետն ընդունե՞լ է ձեր փաստարկները, Գ.Ծառուկյանը պատասխանեց. «Վարչապետն ասել ա՝ քննարկեք, որը ճիշտ ա իմ ժողովրդի համար, իմ տնտեսության համար, այդպես էլ կլինի: Վարչապետը ասում ա՝ ես կողմ եմ, որ տեղական արտադրանքի վիճակն էլ լավ ըլնի, ժողովուրդն էլ աշխատի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930