«Այստեղ լրացուցիչ ծախսեր են կատարում, և պարզ է, որ դեղորայքը կթանկացնեն՝ որպես ներկրող: Սակայն, եթե զուգահեռ ներմուծման արգելքը հանեն, այդ ժամանակ արդեն փոքր ֆիրմաները, որոնք «խեղդվում» էին, կարող են զուգահեռ այդ դեղը բերել»,- ընդգծեցին նրանք:
«Մենք շատ լավ գիտենք, որ դրա տուժողը լինելու է շարքային քաղաքացին։ պատկերացրեք, եթե հաջորդ իշխանությունը, պայմանավորված ներկայիս իշխանության դժգոհությամբ, մոտ կամ հեռու ապագայում կրկին նման քննարկում անի և քննադատի՝ ասելով, թե պետք է խմբագրենք անցյալը»:
«Գումար փոխհատուցվել է նշված քրեական գործով, սակայն, թե ով է փոխհատուցել և ինչ հանգամանքներում, դրան այս պահին չեմ անդրադառնա, հետագայում կանդրադառնամ: Չկա որևէ պաշտոնական հաղորդագրություն իմ կողմից ուսումնասիրված, որտեղ կա նման փաստական հանգամանք»:
Այսօր «ՍանիՏեք» ընկերության աշխատակիցները իրենց բողոքի ակցիան Երևանի քաղաքապետարանից տեղափոխել էին Կառավարության շենքի դիմաց։ Նրանք պահանջում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ իջնել և անձամբ իրենց հարցին լուծում տալ։
«Եթե Արթուր Վանեցյանը համարձակվի ինչ-որ գաղտնիքներ բացահայտել, ես միայն ուրախ կլինեմ, քանի որ դրանով միայն կարագացնի, որպեսզի գործող իշխանությունը շատ ավելի արագ քայլեր կատարի ճիշտ ուղղությամբ։ Թող համարձակվեն այդ բացահայտումներն անեն»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ասաց «Սասնա ծռեր» համահայկական շարժման ղեկավար Ժիրայր Սէֆիլյանը:
«Ինձ ոչինչ չի կաշկանդում գործեր քննելու։ Կոռեկտ չեմ համարում ՍԴ անդամին հարցնել, թե նա ՍԴ-ում բարեփոխումների կարիք տեսնո՞ւմ է, թե՞ ոչ, մենք պաշտպանում ենք Սահմանադրությունը։ Չեմ համարում որ ՍԴ-ն քաղաքականացված մարմին է։ Չեմ կարծում, որ այն 10 հոգին, որ գալիս, կանգնում են ՍԴ-ի դիմաց, դրանք հասարակություն են»,- շեշտեց նա։
ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, ՀՀ եվրոպական միության արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինի խոսքով՝ ողջունելի է այն փաստը, որ Հայաստանի կառավարությունը ցուցաբերում է կամք ու ցանկություն սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու համար։
Նա նաև նկատեց, որ այս նախաձեռնությունը եվրոպական կառույցները չեն կարող դիտարկել որպես ճնշում դատավորների վրա, քանի որ ամեն ինչ հիմնված է կամավորության սկզբունքի վրա։ «Իմ կարծիքով՝ այստեղ իրավունքի որևէ խախտում չի կարող լինել»,- շեշտեց նա։
ՌԴ նախագահի հետ ՀՀ վարչապետին, ըստ ամենայնի, ծանր խոսակցություն է սպասվում՝ ոչ միայն գազի գնի, այլև՝ մի շարք այլ հարցերի վերաբերյալ։ Խոսքը, մասնավորապես, ռուսական պետական ընկերության կառավարմանը հանձնված Հայաստանի երկաթուղային ցանցի հետագա ճակատագրի, ատոմակայանին տրամադրված վարկի, ինչպես նաև Վերին Լարսում հայկական բեռնափոխադրողների համար ստեղծված նոր դժվարությունների մասին է։
«Ասեմ, որ ռուսական կողմն անընդհատ կերպով հսկայական քաղաքական ավանս է տրամադրում: Առաջինը եղավ այն ժամանակ, երբ վարչապետի պաշտոնը ստանձնելուց 4 օր անց ռուսական կողմը շարունակեց ռազմատեխնիկական ոլորտի բանակցությունները»:
«Ուզում եմ հասկանալ՝ ժողովրդի կարիքների համար ի՞նչ է արվել, դասատունե՞ր են կրճատվել, բա նրանք ինչո՞վ են զբաղվելու: Ուզում եմ, որ լավ լինի, ինձ համար մեկ է՝ ով կլինի վարչապետ, անունը չէ կարևոր, էությունն է կարևոր: Խոսքը պետք է գործի հետ համընկնի, խոսքը տղամարդու բերանից է դուրս գալիս, ասացի՞ր՝ արա, չե՞ս կարող, ուրեմն՝ մի ասա»:
«Այս վերջին խոցված ադրբեջանական անօդաչուն արդեն երևի 20-րդն էր։ Միայն ապրիլյան պատերազմի ժամանակ ավելի քան 10-ն է խոցվել»
«Ունեցել ենք բավականին պոպուլյար իշխանություն, բայց ընդամենը 1-1.5 տարի հետո արդեն իսկ կար հզոր ընդդիմություն թե՛ հասարակության մեջ, թե՛ քաղաքական ուժերի մեջ, և նույն Լևոն Տեր Պետրոսյանի զինակիցը և շարժման լիդերներից մեկը՝ Վազգեն Մանուկյանը, արդեն գլխավորում էր ամենաուժեղ ընդդիմադիր բևեռը»:
Դավիթ Ափոյանն ասաց, որ ԵՊՀ-ում ստեղծված իրավիճակի, անառողջ մթնոլորտի, վերջին շրջանում կառավարչական որոշ սխալների հիման վրա ձևավորված իրենց մտահոգությունները ցանկանում էին քննարկել գիտխորհրդում։
Ադրբեջանական սադրանք սպասելի է տարվա բոլոր օրերին, իսկ զորավարժությունները կամ նման այլ խոշոր միջոցառումները ևս ադրբեջանական կողմի համար առիթ են սադրանքների գնալու համար: Դա մեկ անգամ չէ, որ տեսել ենք: Եվ ըստ իրավիճակի առանձնահատկությունների, հատկապես դիրքապահ անձնակազմերը, անհրաժեշտ հրահանգավորում են ստանում:
«Կարծում եմ, որ բեռնատարի վարորդները պետք է վճարեն նշանակված տուգանքները, բայց խնդիրը նաև մերոնցից է գալիս, չեն տիրապետում, չեն կարդում, չեն հետևում, ուշադրություն չեն դարձնում: Հաճախ արտահանողներն ապրանքներն իրենք չեն առաքում, շատ քչերն ունեն սեփական մեքենաներ, մեծ մասը դիմում է այլ տրանսպորտային ընկերությունների, նույնիսկ անհատների, որոնք ունեն ԱՁ-ով կամ այլ մեխանիզմով մեքենա, որով արտահանում են»:
«Ես կցանկանայի, որպեսզի վարչապետը վերջապես հստակեցներ՝ արդյոք Հայաստանը ցանկանո՞ւմ է, որպեսզի Արցախը դառնա բանակցությունների կողմ, թե՞ այդուհանդերձ «Արցախը Հայաստան է, և վերջ»»:
«Անձի առողջությունը, կարծում եմ, բոլորին անհանգստանալու տեղիք կարող է տալ: Ըստ էության, նորմալ եմ դիտում, որ բարձրաձայնվել է»:
Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանը մեր այն հարցին, թե արդյո՞ք նշված կալանավորված անձինք ազատության մեջ են գտնվում, պատասխանեց, որ դատարանը փոխել է նրանց բոլորի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը, ազատ են արձակվել։
«Կարծում եմ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան լինելու է բավականին սառը: Եկեք նաև հաշվի առնենք, որ Պուտինը չի գալիս Հայաստանի Հանրապետություն, այլ գալիս է ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստին: Այսինքն՝ օրակարգը ԵԱՏՄ-ն է, և հյուրընկալող կողմը պետք է իր օրակարգը ներկայացնի երկկողմ, որպեսզի պարզ դառնա՝ կլինի՞ երկկողմ բովանդակություն, թե՞ ոչ: Կարևորն այն է, որ հայկական կողմը հստակ օրակարգ ձևավորի»:
«Քիչ առաջ մամուլից տեղեկացա, որ Քննչական կոմիտեում քննվող քրեական գործով նախատեսվում է ինձ ներգրավել մեղադրյալի կարգավիճրակով»:
Վերջին ամիսներին Վիճակագրական կոմիտեն այս ոլորտում բավական լուրջ առաջընթաց է գրանցում։ Ութ ամիսների արդյունքներով՝ արդյունաբերության աճը հասել է 9,5 տոկոսի։ Ընդամենը երկու-երեք ամիս առաջ այն 5-6 տոկոսի սահմաններում էր։ Բայց հանկարծ արդյունաբերությունը սկսեց վերելք արձանագրել։ Ու գիտե՞ք ինչու…
«Ներքին խնդիրները շեղելու համար է ասել, թե ոչ, բայց նա շատ ճիշտ է ասել, որովհետև Թուրքիան Օսմանյան Կայսրության իրավահաջորդն է, որն իրականացրել է Հայոց ցեղասպանությունը: Եվ Թուրքիան ոչ միայն չի ճանաչում դա, այլև կեղծում է պատմությունը»:
«Ո՞վ չի թույլ տվել սխալներ տրանսֆորմացիոն փուլում, որը շատ լուրջ գործ է, ուստի ինձ թվում է, որ նախագահները, եթե նրանք ուղղակիորեն մասնակից չեն եղել սպանությունների, պետք է ներման արժանանան: Անհնար է հետապնդել նախկին ղեկավարի: Պուտինը չի հետապնդել Ելցինին, Ելցինը՝ Գորբաչովին»:
«Այս տեսակետից, ես կարծում եմ, որ ավելի շատ Փաշինյանն ու իր թիմակիցներն ակնկալում էին, որ այդ մեսիջները, որոնք իրենք տալիս են Թրամփի ադմինիստրացիային, կարող են լավ հիմքեր ստեղծել՝ սկսած հենց այնտեղ տեղում որոշակի աշխատանք սկսելուց, այսինքն՝ ցույց տալուց, որ՝ մենք ձեր հորդորներին դրական պատասխան ենք տալիս, և ապագայի համար որոշակի հենքեր դնելով»:
Երեկ ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը, անդրադառնալով վերջին օրերի՝ վարչապետի տրանսատլանտյան չարտերային թռիչքին ու դրա արժեքին վերաբերող աղմկահարույց թեմային, մասնավորապես գրել էր.
Բերբերյանի խոսքով՝ Գյուղնախարարության փակումը հարված էր գյուղատնտեսությանը. «Իմ համոզմամբ՝ դա միտումնավոր արվեց: Բայց քթերից կբերենք իրենց, այդ նախարարությունն էլի կբացվի»:
Սեպտեմբերի 20-ին հայտնի դարձավ, որ Վալերի Օսիպյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական նշանակվելուց մեկ օր անց արձակուրդ է մեկնել: Վալերի Օսիպյանի արձակուրդը սկսվել է սեպտեմբերի 19-ից և ավարտվելու է հոկտեմբերի 2-ին: Վալերի Օսիպյանի արաձակուրդը չվճարվող է:
«Հիմա այնպիսի տպավորություն է, որ մենք անպայման ուզում ենք նոր իրադարձության ականատես լինենք քրեակատարողական հիմնարկներում։ Ես ընդամենը կոչ եմ անում և շարունակելու եմ կոչ անել բոլորին ենթարկվել քրեակատարողական օրենսդրությանը և դրսևորել իրավաչափ վարքագիծ։ Կլինե՞ն օրինախախտումներ, օրինախախտումներին համապատասխան՝ կլինեն օրենքով սահմանված համաչափ գործողություններ»,- նշեց նա։
«Գոնե ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ եղել են ինչ-որ փոխհամաձայնություններ, թե ինչպես է լինելու այդ հրաժարականը, ինչպես դա պետք է ներկայացվի՝ ինչ ֆորմատով, ինչ տեսքով, և այդ համաձայնությունները խախտվել են»: