«Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցանկում թվով 8 հայեր կան». Ֆորբս
Հայկական ծագում ունեցող 8 ռուսաստանցի գործարարներ հայտնվել են Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց վարկանշային աղյուսակում։
Սերգեյ Գալիցկի (Հարությունյան)
Իր 4 միլիարդ դոլար կարողությամբ զբաղեցրել է 28-րդ հորիզոնականը։
Սամվել Կարապետյան
«Տաշիր Գրուպի» սեփականատերը 30-րդ տեղում է հայտնվել իր 3.7 միլիարդ դոլար գնահատված ունեցվածքով։
Անդրեյ Անդրեև (Օհանջանյանց)
Mamba և Badoo ծանոթությունների ծառայություններ մատուցող ընկերությունների հիմնադիրն իր 1.5 միլիարդով զբաղեցրել է 63-րդ հորիզոնականը։
Ռուբեն Վարդանյան
109-րդ հորիզոնականն է զբաղեցրել 950 միլիոն դոլար կարողությամբ։
Նիկոլայ Սարկիսով – 750 միլիոն դոլար, 141-րդ հորիզոնական
Սերգեյ Սարկիսով -750 միլիոն դոլար, 142-րդ հորիզոնական
Ալբերտ Ավդոլյան
«ՍԿԱՐՏԵԼ» ընկերության հիմնադիրն ու սեփականատերը 146-րդ տեղում է։ Վերջինիս կարողությունը գնահատվում է 700 միլիոն դոլար։
Դավիթ Յան
ABBYY ընկերությունների խմբի տնօրենների խորհրդի նախագահը հայտնվել է 200-րդ հորիզոնականում՝ իր 500 միլիոն դոլար գնահատված ունեցվածքով։
Ռուս ամենահարուստ անձանց ցանկը գլխավորել է Նովոլիպեցկի մետալուրգիական կոմբինատի տնօրեն Վլադիմիր Լիսինը՝ իր 19.1 միլիարդ դոլար կարողությամբ։
Երկրորդ հորիզոնականում տեղակայվել է «Սևերստալ» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մորդաշովը։ Նրա կարողությունը գնահատվել է 18.7 միլիարդ դոլար։
Երրորդ տեղում է «Սիբուր» և «Նովատէկ» ընկերությունների սեփականատեր Լեոնիդ Միխելսոնը, ով 2017թ. առաջին հորիզոնականում էր։ Սակայն մեկ տարում, կորցնելով 400 միլիոն դոլար գումար, իր 18 միլիարդով նա եզրափակել է առաջին եռյակը։
Հրապարակման պատրաստեց 168.am-ը