Գառնիկ Չոլակյանը` Եվրոպայի Մ23 տարեկանների չեմպիոն
Ալբանիայի Դուրրես քաղաքում շարունակվում է Եվրոպայի երիտասարդների և Մ23 տարեկանների առաջնությունները: Հայաստանի հավաքականի անդամ 60 կգ քաշային Գառնիկ Չոլակյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 115 կգ ու 120 կգ: Այս վարժությունում նա դարձավ ոսկե մեդալակիր:
Հրում վարժությունում Չոլակյանը կրկին առաջինն էր: Նա հաջորդաբար բարձրացրեց 140 կգ, 145կգ ու 147 կգ: Երկամարտի 267 կգ արդյուքով` Գառնիկ Չոլակյանը Եվրոպայի Մ23 տարեկանների չեմպիոն է:
Հավաքականի մարզիչը` Փաշիկ Ալավերդյանն է, երկրորդ մարզիչը` Հակոբ Փիլոսյանը, իսկ Գառնիկ Չոլակյանի անձնական մարզիչը` Ալեքսան Կարապետյանն է:

