
Սիդնեյում ծովի մոտ բացվել է քանդակների ցուցադրություն

Ավստրալական Սիդնեյի ափին հոկտեմբերի 22-ին բացվել է ժամանակակից քանդակների ամենամյա ցուցադրություն, հայտնում է korrespondent.net-ը:
Տեղի ու օտարերկրյա վարպետների ավելի քան 100 աշխատանք է ցուցադրված ծովափի 2 կմ-անոց ափին:
Նախագծի հեղինակներն իրադարձությունն անվանում են աշխարհում խոշորագույն անվճար ինստալացիայի ցուցադրությունը:
«Քանդակներ ծովի մոտ» ցուցադրությունն անցկացվում է ամեն գարուն՝ սկսած 1997-ից: Այս տարի այն կցուցադրվի մինչև նոյեմբերի 8-ը: