Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը 10-ամյակի առթիվ շնորհավորանքներ է ստանում աշխարհահռչակ երաժիշտներից, նշանավոր մարդկանցից։ Երիտասարդական նվագախմբին և գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանին շնորհավորել են Սերժ Թանկյանը, Արա Մալիկյանը, Վադիմ Ռեպինը, Մարինա Դոմաշենկոն, Լևոն Արոնյանը և այլք։
Հայտնի և սիրված հայազգի ջութակահար Սերգեյ Խաչատրյանին երեկ հանձնվել է դեռևս 2012թ.-ին շնորհված ՀՀ վաստակավոր արտիստի կոչումը: Կոչումը երաժշտին է հանձնել ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը՝ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի ավարտից հետո, կուլիսներում Ս. Խաչատրյանի հետ հանդիպման ընթացքում:
Ամերիկյան պարբերականների հաղորդմամբ՝ կինոռեժիսոր, մոնտաժող և պրոդյուսեր, ազգությամբ հայ ամերիկաբնակ Սթիվեն Զաիլյանը ռեժիսոր Մարտին Սկորսեզեի և սցենարիստ Չարլզ Բրենդթոմի հետ աշխատում են նոր՝ «Իռլանդացին» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմի վրա:
Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն անցնող մշակութային տարվա մի շարք կարևոր ձեռքբերումների թվին է դասում նաև Հայաստանի և Մադագասկարի Հանրապետության միջև մշակութային համագործակցության տխրահռչակ համաձայնագիրը:
«Մի քանի տարի առաջ կոմպոզիտոր Խաչատուր Մարտիրոսյանը մոտեցավ ինձ ու ասաց, որ ինձ համար կոնցերտ է գրել: Չէի սպասում նման բան, շատ շնորհակալ եմ նրան և շատ զգացված եմ: Սա առաջին կոնցերտն է, որ նվիրվում է ինձ, և ես խոստացա, որ կկատարեմ այն, երբ ժամանակ կլինի: Մինչև այսօր չստացվեց կատարել, բայց հիմա արդեն առիթը եկել է: Երեկ երիտասարդական նվագախմբի հետ առաջին փորձն արեցինք, շատ հետաքրքիր է»:
Լիբանանում գործող Հայ Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) «Հայ երիտասարդաց ընկերակցության» (ՀԵԸ) «Արին» պարախմբի ղեկավար և պարուսույց Գայանե Մածունյանի հետ մեր զրույցի ընթացքում խոսեցինք ոչ միայն պարախմբի հաջողությունների մասին, այլև սփյուռքում ծնված և մեծացած երիտասարդների՝ Հայաստանի մասին պատկերացումների:
23 տարի առաջ՝ բանասիրական ֆակուլտետի 1993 թ. շրջանավարտների թվում է նաև հայագետ, կինոգետ, թարգմանիչ Արծվի Բախչինյանը, ով ևս ներկա էր «Մեր գիրքը» գրական ժողովածուի շնորհանդեսին և 168.am-ի հետ զրույցում հիշեց ուսանողական տարիների հետ համընկած ներքաղաքական հզոր շարժման՝ 88-ի ազատագրական շարժման օրերը:
«Կադրերի բաժին N 168»-ը նոր ստեղծագործական տարին մեկնարկում է դերասան Հրանտ Թոխատյանի խոստումնալից կինոառաջարկով: Սա իտալացի ռեժիսոր Պաոլո Սորենտինոյի «Երիտասարդություն» (Paolo Sorrentino, «La giovinezza») հայտնի դրաման է՝ նկարահանված բոլորովին վերջերս՝ 2015-ին, Իտալիայում:
Եսենինը հետաքրքրվում էր մեր ազգային պոեզիայով: Հարևաններն ունեին «Հայկական պոեզիայի ծաղկաքաղը»՝ Բրյուսովի թարգմանությամբ, և Սերգեյը, մեզ մոտ լինելիս, հաճախ էր խնդրում բերել այդ գիրքը և կարդում էր այն: Նա հատուկ հետաքրքրություն էր ցուցաբերում Չարենցի նկատմամբ, և իմանալով, որ վերջինս լինելու է Բաթումիում, անհամբեր սպասում էր նրան ու հաճախ հարցնում. «Դե ինչ, դեռ չի՞ եկել ձեր Չարենցը»: Բայց Չարենցը Բաթումի եկավ Եսենինի Մոսկվա գնալուց հետո միայն:
Հոլանդացի նկարիչ Վան Դեյկի աշխատանքը, որը հայտնաբերվել է Ստամբուլում, բնօրինակն է, գրում է Hurriyetdailynews-ը՝ հղում կատարելով փորձագետների մեկնաբանություններին:
Հաշվի առնելով այն փաստը, որ հանրապետությունում առկա սուր շնչառական վարակներով և թոքաբորբերով հիվանդների 80 տոկոսը 0-18 տարեկան երեխաներ են, 168.am-ը փորձեց պարզել՝ արդյո՞ք այս օրերին հանրապետության տարածքում իրականացվող կանխարգելիչ միջոցառումները չեն տարածվել նաև մշակութային օջախներում անցկացվող ամանորյա տոնական հանդեսների իրականացման վրա:
Խոշոր աճուրդների սեզոնն արդեն ավարտվել է, սակայն Sotheby’s ու Christie’s աճուրդի տներն իրենց արդյունքները կամփոփեն միայն 2016 թվականի սկզբին:
Անցնող տարին Հայաստանում աչքի ընկավ ինչպես՝ մշակութային կարևորագույն և հիշարժան իրադարձություններով, որոնք իրենց նշանակությամբ և մասշտաբներով լայն արձագանք գտան Հայաստանում և երկրի սահմաններից դուրս, այնպես էլ՝ հակամշակութային մի շարք իրադարձություններով:
Անցնող տարին Հայաստանում աչքի ընկավ մշակութային կարևորագույն և հիշարժան մի քանի իրադարձություններով, որոնք իրենց նշանակությամբ և մասշտաբներով լայն արձագանք գրանցեցին ինչպես՝ երկրի ներսում, այնպես էլ՝ Հայաստանի սահմաններից դուրս՝ ամբողջ աշխարհում:
National Geographic-ի խմբագրությունն առանձնացրել է իր ամենահայտնի լուսանկարները, որոնք ավելի վաղ հրապարակվեն են Daily Dozen սյունակում:
Այսօր 168.am-ը կապ հաստատեց ՀՀ Նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանի հետ՝ պարզելու՝ ի՞նչ դիրքորոշում ունի Հանրապետության նախագահն իրեն ուղղված բաց նամակի և, մասնավորապես, Օպերային թատրոնի շուրջ ստեղծված իրավիճակի առնչությամբ:
«Կինոյում Կոմիտասի լռությունն էր վերցված՝ որպես փիլիսոփայական կատեգորիա: Եվ այդ լռության շուրջ էր ծավալված այս պատմությունը: Անգամ, եթե ֆիլմում կա առեղծվածային պարուրված շղարշ, ապա, կարծում եմ, որ էկրանից յուրաքանչյուր հային գալիս է այն հարցի պատասխանը, թե ումի՞ց ենք մենք այսօր հեռացել: Ի՞նչ ենք որդեգրել Կոմիտասից՝ որպես արժեք»:
Թե ի՞նչ որոշում կկայացնի այս առնչությամբ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը՝ պարզ կդառնա ապագայում:
«Միշտ էլ կարելի է փոխել գլխավոր դիրիժորին, և ինձ էլ կարող են փոխել, ես արդեն 15 տարի է՝ այդտեղ եմ, բայց, գիտեք, թե մեր ներքին ռեսուրսներն այս առումով ինչքան սահմանափակ են, և վստահ կարող եմ ասել, որ Դուրգարյանի նման պրոֆեսիոնալ դիրիժոր երկար ժամանակ մենք կարող ենք չունենալ: Ուստի ուզում եմ կոչ անել՝ հերիք ա: Ես կարողանում եմ լավ պատերազմել ու հաղթել, բայց հոգնել եմ: Ամեն մեկը թող իր գործով զբաղվի, բոլորի համար էլ տեղ կա»:
«Ինչքա՞ն կարելի է մարդուն չհարգել ու թղթով տեղեկացնել, որ նա հեռացված է աշխատանքից: Ո՞ւր է այն մասնագիտական հիմնավորումը, թե ինչու է հեռացվել: Ի՞նչ է՝ փայտիկը ձախ ձեռքո՞վ է բռնել ու սխալ չա՞փ է տվել, արժեքային համակա՞րգն է տուժել նրա գործունեությունից»,- իր վրդովմունքն այսպես արտահայտեց կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը:
«Ես ցանկություն չունեմ քննարկելու այնպիսի բաներ, որոնք օդում կախված և ակնհայտ իրականություն են: Ինձ որևէ մեկը չի կարող հանել, որովհետև ես ունեմ իմ մասնագիտությունը, պաշտոնից կարող են հանել՝ ինչ-ինչ պատճառներով պայմանավորված, բայց մասնագիտությունս որևէ մեկը չի կարող իմ ձեռքից վերցնել»:
«Ես չգիտեի, որ Կարեն Դուրգարյանը ցանկություն է հայտնել հեռանալու Հայաստանից: Ես պետք է կրկնվեմ՝ ասելով, որ այն, ինչ կատարվեց Օպերային թատրոնում՝ դա մաեստրո Գրիգորյանի որոշումն էր, որը ես չեմ կարող քննարկել: Մենք շատ երաժիշտներ ունենք, ովքեր հեռացել են Հայաստանից, և ես չեմ կարծում, որ Հայաստանից հեռանալը դա երկրի խնդիրն է: Կարեն Դուրգարյանին ես համարում եմ շատ լավ դիրիժոր և գիտեմ, որ նա շատ լավ կարիերա ունի դրսում, այստեղից գնալն իր որոշումն է լինելու»:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ներկա է գտնվել «Մեր մեծերի հետքերով» խորագրով մշակութային միջոցառմանը: Կառավարության ղեկավարը ծանոթացել է միջոցառմանը ներկայացված Երևանի և մարզերի արվեստի դպրոցների լավագույն աշակերտների գեղանկարչական աշխատանքներին, ունկնդրել հանրապետական և միջազգային փառատոններում աչքի ընկած երաժշտական դպրոցների շնորհալի աշակերտների կատարումները:
Պետությունը և, մասնավորապես, Մշակույթի նախարարությունն իրավունք չունեն խառնվելու որևէ ստեղծագործական կոլեկտիվի ներքին ստեղծագործական հարցերին, այդ թվում՝ նաև Օպերային թատրոնում տեղի ունեցող դեպքերին: Ինչ վերաբերում է Օպերայում ստեղծված իրավիճակին, ապա այդտեղ նոր գեղարվեստական ղեկավար է նշանակվել՝ Գեղամ Գրիգորյանը և ստեղծագործական անձնակազմը թատրոնի զարգացման հետ կապված իր յուրահատուկ տեսլականն ունի՝ մասնավորապես, հրավիրյալ դիրիժորների միջոցով նոր ստեղծագործությունների բեմադրումը:
Նոր տարվա նախաշեմին` դեկտեմբերի 25-26 Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը կկայանան Երիտասարդ տաղանդավոր երաժիշտների զարգացման նպատակային ծրագրի սաների գալա համերգները: Արդեն երրորդ տարին է, ինչ ծրագրում ընդգրկված երիտասարդ երաժիշտները, ավանդույթի համաձայն, տարեվերջին հանդես են գալիս համատեղ հաշվետու համերգներով:
Հետաքրքիր է` ինչպե՞ս է իրեն զգում Գեղամ Գրիգորյանն այն մտքից, որ իրեն օգտագործում են, իր իսկ ձեռքով` կրակից տաք շագանակներ հանելու համար…
Մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցն անցնող տարին արժևորեց նաև նոր կենտրոնի համար նախատեսված տարածքի ձեռքբերմամբ, որին իրենք սպասում էին արդեն երկար ժամանակ: Մշակութային կենտրոնը տեղակայված կլինի մայրաքաղաքի կենտրոնում, կգործի հատուկ կազմված ծրագրով, որտեղ պարբերաբար կցուցադրվեն անիմացիոն աշխատանքներ, ինչպես նաև կենտրոն հաճախող երեխաները հնարավորություն կունենան սովորելու մուլտաշխարհի գաղտնիքները՝ պրակտիկ կիրառության մեջ օգտագործելով նաև իրենց ստացած գիտելիքները:
Միխայիլ Սահակաշվիլիի իշխանության օրոք Վրաստանում իրականացվող կոռուպցիայի դեմ պայքարն ու անհանդուրժողականությունը սարսափելի կողմեր ևս ուներ: Նրա «սրի» տակ էր ընկնում նաև պատահաբար հարևանի կովը սեփական գոմ բերած գյուղացին, կամ՝ հեծանիվն առանց տիրոջը հարցնելու վարելու փորձ կատարողը: Ֆիլմի հերոսներից յուրաքանչյուրը նմանատիպ իր պատմությունն էր ներկայացնում՝ հիմնված իրական փաստերի վրա:
«Այսօր մեկ-մեկ որ նայում եմ, թե արվեստի դաշտում ինչեր են անում, ինչ ֆիլմեր կամ ներկայացումներ են բեմադրվում՝ ափոսում եմ, որ նորվեգացի չեմ ծնվել: Ասեմ նաև, որ այս տարի պառլամենտում հավաքվածներն ավելի լավ էին դերասանություն անում, քան թատրոններում աշխատող դերասանները: Ես հաճախ Ագային ժողովի նիստերը նայում էի միայն այն բանի համար, որ հասկանամ, թե ո՞նց պետք է խաղալ… էնքան լավ էին խաղում, էնքան միամիտ են, որ ուզում ես բռնես պաչես…»:
Թեման երկրի վիճակն է՝ նյութը մատուցված հումորի ու հեգնանքի միջոցով։ Երեւում են հասարակության գրեթե բոլոր սոցիալական խավերը։