
Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ստեփան Շաքարյանին՝ 80-ամյակի առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր, դաշնակահար Ստեփան Շաքարյանին՝ ծննդյան 80-րդ տարեդարձի կապակցությամբ։
«Դուք մեծ ավանդ ունեք հայ երաժշտարվեստի, մասնավորապես, ջազի զարգացման և հարստացման գործում: Ձեր ինչպես դասական, այնպես էլ ջազային ստեղծագործությունները հաջողություն և ճանաչում են բերել ոչ միայն Ձեզ, այլև հայ ժամանակակից արվեստին ընդհանրապես, ունեն ընդգծված ազգային ակունքներ և միաժամանակ՝ համամարդկային հնչեղություն:
Գնահատելի է նաև Ձեր բազմամյա մանկավարժական գործունեությունը՝ ուղղված մեր երաժշտական մշակույթի վաղվա օրվան:
Կրկին շնորհավորելով հոբելյանի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ առողջություն և ամենայն բարիք»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում: