![](/banners/BeFunky-design.jpg)
Համաշխարհային կինոյում ունեցած ավանդի համար Արտավազդ Փելեշյանին մրցանակ է շնորհվել
![](https://168.am/wp-content/uploads/2015/10/peleshyan.jpg)
Աշխարհահռչակ ռեժիսոր Արտավազդ Փելեշյանը Չեխիայում անցկացվող Ջիլհավայի ամենամյա 9-րդ միջազգային փաստագրական ֆիլմերի փառատոնի շրջանակներում համաշխարհային կինոյում ունեցած ավանդի համար արժանացել է հատուկ մրցանակի:
Այս մասին տեղեկացնում է փառատոնի պաշտոնական կայքը, ըստ որի՝ մեծանուն ռեժիսորն այնտեղ ներկայացվել է որպես փաստագրական ֆիլմեր ստեղծող մեծագույն պոետ և ամենաոգեշնչող ռեժիսորներից մեկը: Մրցանակն Արտավազդ Փելեշյանին հանձնել է փառատոնի տնօրեն Մարեկ Հովորկան:
Շնորհակալական խոսքում ռեժիսորը հայտնել է, որ իր համար մեծ պատիվ է Ջիլհավայում արժանանալ նման հեղինակավոր պարգևի և որ ինքը շնորհակալ է փառատոնի կազմակերպիչներին և Ջիլհավա քաղաքին: