Բաժիններ՝

Ֆրանկֆուրտի գրքի միջազգային 67-րդ ցուցահանդես-վաճառքին Հայաստանը ներկայացել է առանձին տաղավարով

Գրական աշխարհում ամենահեղինակավոր՝ Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառին Հայաստանի մասնակցությունն այս տարի կապված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շարքի հետ: Հոկտեմբերի 14-18-ը ցուցահանդես-տոնավաճառին Հայաստանը ներկայացել է առանձին տաղավարով: Ցուցահանդեսում ներկայացվել են Հայաստանում և արտերկրում, մասնավորապես՝ Գերմանիայում, ինչպես՝ պետպատվերով, այնպես նաև՝ մասնավոր հրատարակչությունների նախաձեռնությամբ հրատարակված մոտ 400 անուն, այդ թվում նաև՝ Հայոց ցեղասպանության թեմայով հրատարակված գրքեր:

Հոկտեմբերի 16-ին տեղի է ունեցել Ցեղասպանության թեմայով հրատարակված գերմանալեզու գրքերի շնորհանդես, որին ներկայացվել են Միհրան Դաբաղի և Քրիստին Փլաթի համահեղինակած «Կորուստ և կտակ. Հիշում են ցեղասպանությունը վերապրածները», Ռոլֆ Հոսֆլդի «Մահ անապատում. Հայոց ցեղասպանություն», Միխայել Հեզեմանի «Հայոց ցեղասպանությունը. Առաջին համաշխարհային պատերազմի մեծագույն հանցագործության մասին Պապական գաղտնի արխիվի չհրապարակած փաստաթղթերով», Յուրգեն Գոթշլիխի «Աջակցություն ցեղասպանությանը. Գերմանիայի դերը հայերի ոչնչացման մեջ» աշխատությունները, որոնք ներկայացվել են գրքերի հեղինակների անմիջական մասնակցությամբ: Շնորհանդեսին ներկա է եղել Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը:

grqi shnorhandes, Frankfurt (2) grqi shnorhandes, Frankfurt (1) grqi shnorhandes, Frankfurt (3)

Հայկական պատվիրակության կազմում եղել են ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, «Անտարես», «Զանգակ», «Բուկինիստ» հրատարակչությունների, ինչպես նաև՝ առաջին գրական գործակալության» ղեկավարները և այլք:

Տոնավաճառի ավարտից հետո ներկայացված գրքերի մի մասը ՀՀ մշակույթի նախարարությունը նվիրել է Ֆրանկֆուրտի հայ համայնքի գրադարանին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս