Բաժիններ՝

Համազգային պետական թատրոնը կկրի Սոս Սարգսյանի անունը

Համազգային պետական թատրոնը կկրի Սոս Սարգսյանի անունը: Այսօր Կառավարության նիստում այս մասին զեկուցեց մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը: Ըստ նրա՝ թատրոնը որոշվել է անվանակոչել իր հիմնադրի անունով:

Նշենք, որ ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը Համազգային թատրոնը հիմնադրել է 1991 թվականին: Հայաստանի համար այդ դժվարին տարիներին նա ջանք ու եռանդ չի խնայել, որպեսզի ապահովի թատրոնի կայացման դժվարին աշխատանքը: Այդ տարիներին բեմադրվել են ներկայացումներ, որոնք հադիսատեսը ջերմորեն ընդունել և մեծապես սիրել է («Սանիտայի թաղապետը», «Լեռնային կակաչներ», «Մենք», «Մի գավաթ բարություն», «Օսկար», «Լիր արքա» և այլն):

Ս. Սարգսյանը իր ողջ ներուժը ներդրել է թատրոնի բնականոն գործունեությունն ապահովելու և նոր հաջողությունների հասնելու համար: 2000 թվականից թատրոնում սկսել են աշխատել վարպետի սաները` Վ. Մկրտչյանը, Տ. Ղազարյանը, Ա. Նավասարդյանը, Ն. Գրիգորյանը, Վ. Գևորգյանը, Գ. Մադոյանը և ուրիշներ: Այսպես, թատրոնում նոր ուժով զարգացան սարգսյանական աշխարհայացքն ու ստեղծարար մտածողությունը:

1997-2006 թթ. եղել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր: 2006 թվականից՝ ինստիտուտի կառավարման խորհրդի նախագահ։
Ս. Սարգսյանի մահից հետո Համազգային թատրոնը շարունակեց իր գործունեությունը՝ պահպանելով ու զարգացնելով իր հիմնադրի գաղափարներն ու ստեղծագործական մոտեցումները։ Այժմ էլ թատրոնի ստեղծագործական կազմը հենվում է սարգսյանական ավանդույթների վրա։

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս