ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձավ նաև 2014-2016 թվականներին Ֆինանսների նախարարության կողմից հուշարձանների վերականգնման ընթացքում թվով 6 շինարարական կազմակերպությունների մասով արձանագրված խախտումների դեպքերին:
2018 թվականին լրանում է Եղիշե Չարենցի՝ Հայպետհրատում աշխատանքի անցնելու 90-րդ տարին: 1928 թվականի հուլիսի 1-ից Եղիշե Չարենցը աշխատել է Հայպետհրատի գեղարվեստական ենթաբաժնում՝ որպես վարիչ, իսկ 1930 թ. հունիսի 1-ին կազմավորվել է գեղարվեստական բաժին, որի վարիչ է նշանակվել նա։ 1934 թ. ապրիլի 1-ին նշանակվել է դասականների հրատարակության պատասխանատու խմբագիր և այդ պաշտոնից ազատվել 1935-ի մարտի 8-ին։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանին ծննդյան 80-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթելով հոբելյարին արևշատություն, երջանիկ կյանք և ստեղծագործական նոր նվաճումներ:
Արամ Խաչատրյանը բազմիցս հանդիպումներ է ունեցել համաշխարհային հռչակ վայելող անձանց հետ:
Կոմիտասի թանգարան-ինստիտուտում այսօր կայացավ «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր, երաժշտագետ Արամ Աբրահամյանի «Գերմանական կվինտետ» գրքի շնորհանդեսը:
Ֆրանսահայ ռեժիսոր Առնո Խայաջանյանը, ում՝ Հայոց ցեղասպանության մասին պատմող «Քարքարոտ արահետներ» ֆիլմը «Ոսկե ծիրան» 13-րդ միջազգային փառատոնի «Հայկական համայնապատկեր» մրցութային ծրագրում ճանաչվել էր լավագույն վավերագրական ֆիլմ, պատրաստվում է նկարահանել կինոնկար ստեղծել Արցախի մասին:
Բրիտանացի Ռոջեր Դիքինսը ԱՄՆ-ի Կինոօպերատորների գիլդիայի մրցանակով է պարգեւատրվել ռեժիսոր Դենի Վիլնյովի «Ածելու վրայով վազողը 2049» ֆիլմում կատարած աշխատանքի համա։
Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունում այսօր տեղի ունեցավ կինեմատոգրաֆիստների միության պրոֆեսիոնալ գիլդիաների ղեկավարների առաջին համատեղ մամուլի ասուլիսը:
Հետազոտողները Միացյալ Նահանգներում օգտագործել են սքանավորման նոր տեխնիկա` բացահայտելու Պաբլո Պիկասոյի արվեստի մեծ աշխատանքներից մեկի` «Crouching Woman» կտավի թաքնված հատվածը:
Հովհաննես Թումանյանի ծննդյան առիթով և գիրք նվիրելու օրվա կապակցությամբ այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է «Բուկինիստ» գրախանութ:
Նախագահ Սերժ Սարգսյանը Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ այսօր այցելել է «Բուկինիստ» գրախանութ, որտեղ հանդիպում է ունեցել հանրապետության մի շարք հրատարակչությունների ղեկավարների՝ «Էդիթ Պրինտ» հրատարակչության ղեկավար Մկրտիչ Կարապետյանի, «Զանգակ» հրատարակչության ղեկավար Սոկրատ Մկրտչյանի, «Անտարես» հրատարակչության ղեկավար Արմեն Մարտիրոսյանի և «Բուկինիստ» ընկերության տնօրեն Խաչիկ Վարդանյանի հետ:
«Այն, որ ընթերցողական ճգնաժամը Հայաստանում տեղի է տալիս, ակնհայտ իրականություն է, որը նաև նախորդ տարիների համեմատ շատ լավ ցուցանիշ է»:
Ոսկե Բուքերյան մրցանակն առաջին անգամ 2018 թվականի ամռանը շնորհվելու է այն գրքերից լավագույնին, որոնք վերջին կես դարում դարձել են ամենամյա «Բուքերի» դափնեկիր, որն այս տարի նշում էիր 50-ամյա հոբելյանը:
System of a Down ռոք-խմբի երգիչ, երաժիշտ Սերժ Թանկյանի հայտարարած «7 նոտա» մրցույթ-մարտահրավերի հաղթողներն արդեն հայտնի են։ Թեպետ ի սկզբանե որոշվել էր, որ հաղթելու է մեկ մասնակից, բայց ժյուրիի վերջնական որոշման արդյունքում հաղթել են երգչուհի Մարիամ Պետրոսյանը և Alpha Lighting System մեքսիկական խումբը։
2018թ.-ին ապրիլի 10-ին Վան քաղաքում բացվելու է թանգարան, որտեղ ներկայացված կլինեն Վանի թագավորության (Ուրարտու) պատմությանը նվիրված գտածոներ և բացառիկ նմուշներ:
Սիրիացի կինեմատոգրաֆիստները պլանավորում են ֆիլմ նկարահանել պատերազմի հերոսների մասին եւ այդ հարցում ակնկալում են ռուս գործընկերների աջակցությունը:
Սերժ Թանկյանը և Creative Armenia-ն ներկայացրեցին Սերժ Թանկյանի՝ «7 նոտա» երաժշտական մարտահրավերի հաղթողներին։ Alpha Lighting System ռոք-խումբը (Մեքսիկա) և Մարիամ Պետրոսյանը (Հայաստան) կկիսեն մարտահրավերի՝ 5,000 ԱՄՆ դոլար մրցանակը:
Կոմպոզիտոր, դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկին այն աստիճան նշանավոր գործիչ է, որ նրա այցը այս կամ այն երկիր լուրջ իրադարձություն է տվյալ երկրի մշակութային կյանքում:
Հռոմի Ժամանակակից արվեստի ազգային պատկերասրահում Իտալիայում ՀՀ դեսպանության հետ համագործակցությամբ փետրվարի 13-ին տեղի ունեցավ իտալացի արվեստագետ Ջուզեպպե Կակավալեի «Armenia. Ossip Mandelstam. Dessins» գրքի շնորհանդեսը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխարհահռչակ լեհ կոմպոզիտոր և դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկուն և նրա տիկնոջը՝ Էլժբիետա Պենդերեցկային: Անվանի երաժիշտը Հայաստանում է իր 85-ամյակին նվիրված փառատոնի շրջանակներում:
System of a Down ռոք խումբը Սերժ Թանկյանի գլխավորությամբ համերգով հանդես կգա Վրաստանում:
Հայազգի աշխարհահռչակ 93-ամյա շանսոնյե Շառլ Ազնավուրն ապրիլի 20-ին Կատալոնիայի մայրաքաղաք Բարսելոնայում հանդես կգա համերգով:
Մերօրյա լավագույն ստեղծագործողներից մեկի` կոմպոզիտոր, դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկու 85-ամյակի առիթով փետրվարի 13-17-ը Երևանում կանցկացվի նրա անվան փառատոն:
Ամերիկահայ գրող, համաշխարհային գրականության կարկառուն ներկայացուցիչ Վիլյամ Սարոյանի կենսագրությունը, ստեղծագործական կյանքը, ճանապարհորդությունների, հուշերի մասին պատմող նյութերը, նկարները թվայնացված տարբերակով կներկայացվեն նրա տուն-թանգարանում, որի երկար սպասված բացումը նախատեսվում է իրականացնել օգոստոսի 31-ին` գրողի հոբելյանական 110-ամյակին:
Հայ և օտար արվեստասերների համակրանքը շահած, միջազգային կինոփառատոններում մրցանակների արժանացած «Թևանիկ», «Վերջին բնակիչը» ֆիլմերի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը պատրաստվում է հանրությանը ներկայացնել մարդկային երազանքների, խաղաղության, ապրեցնող կարոտների մասին պատմող «Դրախտի դարպասը» կինոնկարը:
Հայկական լեռնաշխարհը մետաղամշակության հնագույն բնօրրաններից մեկն է:
Վիեննայում կայացել է ավանդական Օպերային պարահանդեսը՝ աշխարհում ամենահայտնիներից եւ Ավստրիայում ամենահեղինակավորներից մեկը:
Վերածննդի դարաշրջանի հանճարի՝ Լեոնարդո դա Վինչիի (1452-1519 թթ.) նկարների խոշորագույն հավաքածուն, որը ՄԵծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհու սեփականությունն է եւ պահվում է Վինձորի դղյակում, կցուցադրեն Միացյալ Թագավորության մի քանի քաղաքներում:
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ մշակույթի նախարարություն՝ ծանոթանալու 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաև 2018 թ. անելիքներին:
Հայտնի դերասան, Հայաստանի ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը «Ժողովուրդ» թերթին տված հարցազրույցում դժգոհել է, որ հայտնվել է պարապուրդի մեջ: