Բաժիններ՝

Հոլանդիայում մեկնարկում է Թանգարանների ազգային շաբաթը

Ապրիլի 9-ից Նիդեռլանդներում սկսվում է ամենամյա Թանգարանների ազգային շաբաթը, որի ընթացքում կարելի է շուրջ 300 թանգարաններ այցելել անվճար կամ զգալի զեղչով: Այդ մասին հաղորդվում է միջոցառման պաշտոնական կայքում:

Ակցիայի մասնակիցների թվում են՝ Գրոնինգենի գեղարվեստական թանգարանը, Մաաստրիխտի Վրեյթհոֆի թանգարանը՝, Քրյոլլեր-Մյուլլերի գեղարվեստական թանգարանը, Nemo գիտական թանգարանը, Թրոմպենբուրգի դենդրոլոգիական այգին, Դե Քրուիդհոֆի բուսաբանական այգին եւ ուրիշներ:

Նաեւ երեխաների համար հատուկ միջոցառումներ են պլանավորված Ֆրիզի բնագիտության թանգարանում, Երկաթուղային թանգարանում, EYE կինոյի ինստիտուտում: Ակցիայի մասնակիցների ամբողջական ցուցակին կարելի է ծանոթանալ պաշտոնական կայքում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30