
Սաուդյան Արաբիայում բացվել է վերջին 40 տարվա ընթացքում առաջին հանրային կինոթատրոնը

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք էր Ռիադում ապրիլի 18-ի երկոյան կայացել է թագավորությունում կինոթատրոնների աշխատանքի արգելման վերջին 40 տարվա ընթացքում առաջին հրապարակային կինոցուցադրումը։
Երկրում առաջին լայնԷկրան կինոյի ցուցադրությանը կարելի էր ներկա լինել սոսկ հատուկ հրավիրատոմսերով: Բախտավորների թվում էին մշակույթի տեղացի գործիչներ, դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավաներ, խոշոր գործարարներ եւ լրագրողներ:
Աշխարհի ամենապահպանողական երկրներից մեկի համար պատմական իրադարձությանը նախորդել է տոնական շոուն, որը կազմակերպել էր Միացյալ Նահանգների AMC Entertainment կինոթատրոնների խոշորագույն ցանցը, որին թագավորության իշխանությունները թույլատրագիր էին տվել: Ֆիլմը, որով թագավորությունում մեկնարկում է կինոթատրոնների աշխատանքի սկիզբն արգելքի երկար տարիներից հետո, դարձել է Marvel-ի «Սեւ հովազը» գերհերոսական մարտաֆիլմը:
Ինչպես սպասվում է, մինչեւ 2030 թվականը թագավորությունում կգործեն կինոթատրոնների ավելի քան 300 ցանցեր, որոնք կսկսեն լայն հանրության համար ֆիլմեր ցուցադրել ավելի քան 2 հազար էկրանների վրա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: