168.am-ն իր ֆիլմեր առաջարկելու գործընթացի շրջանակներում այս շաբաթ հյուընկալել է 1983թ. ծնված, 2003թ.՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժինը, 2006թ.` թատերագիտական բաժնի ասպիրանտուրան ավարտած դերասան Հայկ Զորիկյանին:
«Ամեն անգամ գործը սկսելուց առաջ ինքս ինձ հարց եմ տալիս, թե որքանով է տվյալ ստեղծագործությունն այդ պահին անհրաժեշտ: Իսկ ընտրության չափանիշները տարբեր են: Մենք ունենք ազգային հարցեր: Կան վեպեր, որոնք արդիական են, նոր խոսք են ասում, և դրանք անպայման պետք է ժամանակին թարգմանել: Կարևոր է նաև բարեկամության խնդիրը: Վահե Գոդելը հիանալի բանաստեղծ է, որը հայ բանաստեղծության հատորներ է թարգմանել, և մենք պարտավոր ենք ժամանակ առ ժամանակ հիշել նրան և ներկայացնել»:
Գրողների միության նախկին նախագահ, երջանկահիշատակ Լևոն Անանյանի ծննդյան օրը` հոկտեմբերի 13-ին ՀԳՄ-ում տեղի ունեցավ նրա անվան գրական մրցանակի հանձնման արարողությունը: Լավագույն ճանաչվեցին երիտասարդ ստեղծագործողներ Գայանե Հովհաննիսյանը, Մարիամ Սարգսյանը, Սրբուհի Խաչատրյանը և Լորետա Մուրադյանը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել դիրիժոր, կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանին 80-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթելով հոբելյարին արևշատություն, նոր ձեռքբերումներ և ամենայն բարիք:
Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը համալրվել է երկու տավիղներով։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց դպրոցի տնօրեն Մարտուն Կոստանդյանը։
Վրաստանում մահացել է դերասանուհի Լիկա Կավժարաձեն: Այդ մասին հայտնել են տեղական ԶԼՄ-ները: Արտիստուհուն մեռած են գտել Թբիլիսիի իր բնակարանում:
Լեոնարդո դա Վինչիի վերջին նկարը, որը մասնավոր սեփականություն էր, աճուրդի է հանվել 100 մլն դոլար նախնական արժեքով:
Լոնդոնում կայացել է հրուշակեղենի արվեստի ամենամյա ցուցահանդեսը:
Արամ Խաչատրյանի 5-րդ ﬕջազգային փառատոնի ﬔկնարկը տրվեց Հոլիվուդի հանրահայտ դերասան, սցենարիստ, պրոդյուսեր Ջոն Մալկովիչի մասնակցությամբ հաﬔրգային ծրագրով:
«Այդ նյութերը լրացնում են մեր պատկերացումները Ք.ա 6-րդ հազարամյակի առաջին քառորդի` նոր քարի դարի մասին: Այս տարի եւս հնավայրից օբսիդիանից հետաքրքիր նյութեր ենք հանել»,-նշեց հնագետը՝ հավելելով, որ Ք.ա 6-րդ հազարամյակում Արարատյան դաշտի այդ հատվածներում լիճ է եղել, եւ հենց այդ լճի ափին գտնվող բնակավայրերում էլ պեղումներն իրականացվում են:
Հայտնի արվեստագետը նշել է, որ անհամբեր է Երևանում ներկայացնելու նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր Սերգեյ Սմբատյանի հետ մտահղացած համատեղ ձեռնարկը և հույս է հայտնել, որ այն սիրով կընդունվի հայ հանդիսատեսի կողմից:
Ֆրանսիայում մահացել է դերասան Ժան Ռաուլ Ռոբեր Ռոշֆորը:
ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ հոկտեմբերի 6-ին, 92 տարեկանում կյանքից հեռացել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ, խեցեգործ, գեղանկարիչ Հմայակ Գուրգենի Բդեյանը:
«Այս ինչ բարդ հարց տվեցիր: Կինոմիությունից հարցնեիր՝ հանգիստ պատասխանեի»,- նման արձագանք տվեց ռեժիսոր Վահե Գևորգյանցը, երբ առաջարկեցի դառնալ 168.am-ի նախաձեռնած՝ ֆիլմեր առաջարկելու գործընթացի մասնակիցը՝ ներկայացնելով իր ամենասիրելի ֆիլմերի տասնյակը: Երկար ու բարակ մտածելուց հետո, այնուամենայնիվ, պարոն Գևորգյանցը մեզ ընձեռեց իր ոսկե ընտրանուն ծանոթանալու հնարավորությունը:
Եթե խնդիրը կարելի է լուծել, պետք չէ անհանգստանալ նրա համար, իսկ եթե այն լուծել հնարավոր չէ, անհանգստանալ նրա համար անօգուտ է:
Իրանի մայրաքաղաք Թեհրանում ցուցահանդեսը կգործի հոկտեմբերի 17-ից մինչև 2018 թվականի հունվարի 17-ը:
Հեղինակը նշեց, որ սկավառակը թողարկել է աշխարհում մեծ հեղինակություն վայելող գերմանական ECM records-ը: Ձայնագրվել է Շվեյցարիայի Լուգանո քաղաքի RSI ստուդիայում, ECM records-ի հիմնադիր Մանֆրեդ Այխերի անմիջական ղեկավարությամբ։
Կինեմատոգրաֆիստների միությունը նոր նախագահի ղեկավարությամբ իր առաջին նիստը կգումարի մեկ ամիս անց:
Արդեն երրորդ տարին, ի նշան Լմբատավանքի «Սուրբ Ստեփանոս նախավկայի» եկեղեցու վերազարթոնքի, հոկտեմբերի առաջին շաբաթը նշվում է Լմբատավանքի ուխտի օրը:
Հարություն Խաչատրյանն ընտրվեց 88 ձայնով: Նախագահի մյուս թեկնածու Վահե Գևորգյանցը ստացավ 29 ձայն, իսկ Գևորգ Գևորգյանը՝ 17:
Կինեմատոգրաֆիստների միության վարչության անդամների թիվը 19 է: Անդամներն ընտրվեցին հոկտեմբերի 7-ին կայացած արտահերթ համագումարում: Վարչության կազմում են Արտյոմ Երկանյանը, Ռուդոլֆ Վաթինյանը, Սիրանուշ Գալստյանը, Միքայել Պողոսյանը և այլք:
Կինեմատոգրաֆիստների միության նախագահի ընտրությամբ և համագումարով մենք թևակոխում ենք կինոյի զարգացման նոր փուլ:
Գրականության 2017 թվականի Նոբելյան մրցանակը շնորհվել է Մեծ Բրիտանիայից ծագումով ճապոնացի Կաձուո Իսիգուրոյին՝ հուզական մեծ ուժով լի ստեղծագործության համար:
«Ասելով լրագրողների համար անհետաքրքիր՝ նկատի ունեմ հանգիստ և հանդարտ: Ասեմ, որ մյուս թեկնածուների հետ շատ լավ հարաբերություններ ունեմ, մենք կոլեգաներ ենք: Եթե ես չընտրվեմ, ապա կշնորհավորեմ հաղթողին, պատրաստ եմ իր հետ աշխատել»,- «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ասաց Վահե Գևորգյանցը:
Հայաստանից շուրջ 103 հնագույն գտածոներ հոկտեմբերի 17-ից մինչև 2018 թվականի հունվարի 17-ը կցուցադրվեն Իրանի մայրաքաղաք Թեհրանում:
Հոկտեմբերի 5-ից մայրաքաղաքի կինոթատրոններում կցուցադրվի «Սուպեր մամա 2» ֆիլմը։ Ֆիլմի պրոդյուսեր և գլխավոր դերակատար Հայկ Մարությանի խոսքով՝ այն «Սուպեր մամա 1» ֆիլմի տրամաբանական շարունակությունն է։ «Ֆիլմի մտահղացումից անցել է 2 տարի։ Ֆիլմում Սոնայի և Կարենի երեխաները մեծացել են, տարիներ են անցել»,- երեկ «Սուպեր մամա 2»-ի փակ ցուցադրությունից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց դերասանը։
Ստեփանակերտում լույս է տեսել արցախցի լրագրող Արմինե Աբրահամյանի «Ապրիլը ապրել չթողեց» վերնագրով գիրքը՝ նվիրված 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ զոհված ավագ ենթասպա Դավիթ Յուրիի Գասպարյանի ծննդյան 38-ամյակին:
«Եթե երկրի նախագահն ինչ-որ մեկին ավելի շատ է նախընտրում, դա պետք է դրական ազդեցություն ունենա: Ասեմ՝ ինչո՞ւ: Այն պրոբլեմները, որոնք կանգնում են միության առջև, անդամների առջև, միության նախագահը փորձում է լուծել: Եվ, իհարկե, ավելի հեշտ է լուծել պրոբլեմները, եթե դու լավ հարաբերությունների մեջ ես «վերևների» հետ»:
Հայոց ցեղասպանությանը նվիրված «Ժխտման ճարտարապետները» փաստավավերագրական ֆիլմի հեղինակ և պրոդյուսերներ, ամերիկյան հեռուստաաստղեր Մոնթել Ուիլյամսը և Դին Քեյնը ԱՄՆ Կապիտոլիումում հանդիպումներ են ունեցել Միացյալ Նահանգների օրենսդիրների հետ:
Հայոց ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմը նոյեմբերի 29-ից ֆրանսերեն թարգմանությամբ ցուցադրվելում է Ֆրանսիայի կինոթատրոններում: