
Կոնան Դոյլի «Պարող մարդուկների» ձեռագիրը 500 հազար դոլարով աճուրդի է դրվել ԱՄՆ-ում. The Daily Telegraph

Բրիտանացի գրող Արթուր Կոնան Դոյլի (1859-1930 թթ.) ամենանշանավոր պատմվածքներից մեկի՝ խուզարկու Շեռլոք Հոլմսի մասին պատմող «Պարող մարդուկների» ձեռագիրը Heritage-ը Դալլասում աճուրդի է դրել 500 հազար դոլարով (350 հազար ֆունտ ստեռլինգ): Այդ մասին հայտնել է The Daily Telegraph բրիտանական թերթը:
Հեղինակի ուղղումով եւ լրացումներով, ինչպես նաեւ պարող մարդուկների տեսքով ծածկագրի ստեղծման համար նրա կողմից արված նկարներով ձեռագիրը աճուրդով կվաճառվի ապրիլի 18-ին: Պատմվածքը 1903 թվականին գրվել է Strand հանդեսի համար:
Կոդի գաղափարը, փորձագետ Ռենդալ Սքոթի խոսքով, գրողի մոտ ծագել է այն բանից հետո, երբ նա ստորագրել է մի կնոջ ինքնագրերի գրքում, որը բովանդակում էր նաեւ նրա երկու երեխաների՝ Գիլբերտ եւ Էդիտ Կյուբիտների նկարները: Հեղինակն անհատույց հին ձեռագիրն աճուրդի էր դրել 1918 թվականին, որից ստացված բոլոր միջոցները հանձնվել են Կարմիր խաչի հիմնադրամին:
Այդ հազվագյուտ իրը ներկայիս աճուրդին դրել է մի կին, որն այն ստացել է իր հորից՝ տեխասցի գրավաճառից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: