«Քանդակագործությունն ինձ հետաքրքրել է դեռ մանկուց: Առաջին քանդակը պատրաստել եմ 1996 թվականին, երբ դեռ 8 տարեկան էի: Հիշում եմ՝ արևածաղիկ էր»:
Հայոց ցեղասպանության մասին պատմող՝ ռեժիսոր Ջո Բերլինգերի փաստագրական Intent to Destroy ֆիլմի պրեմիերան տեղի կունենա նոյեմբերի 10-ին՝ Լոս Անջելեսում և Նյու Յորքում:
Այսօր մեկնարկեց Արևելյան Եվրոպայում մշակութային բազմազանության, ինտեգրման և խաղաղ համակեցության համար հանձնվող ADAMI մեդիա մրցանակի ստեղծագործական երկօրյա գիտաժողովը, որին մասնակցում են Հայաստանը, Բելառուսը, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան ներկայացնող 18 մասնակիցներ, ովքեր գիտաժողովի անցկացման ողջ ընթացքում կստանան միջազգային փորձագետների անհատական խորհրդատվություն՝ սեփական ֆիլմերը զարգացնելու համար:
«Քաղաքը ջազաֆիկացվում է»,- այսօր հայտարարեց Ջազի հայկական ասոցիացիայի հիմնադիր նախագահ Կամո Մովսեսյանը «Yerevan Jazz Fest 2017» փառատոնի եզրափակիչ մամլո ասուլիսին, որին մասնակցում էին հանրահռչակ ջազմեն, քառակի գրեմմիակիր Գոնսալո Ռուբալկաբան, երաժիշտ, դաշնակահար Վահագն Հայրապետյանը, Ֆրանսիայից՝ սաքսոֆոնահար Ալեքսիս Ավագյանը:
Մամուլում օրերս լուրեր տարածվեցին այն մասին, որ ՀՀ կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչության «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունն աճուրդի է հանել ՀՀ մշակույթի նախարարության «Հայաստանի պատմության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող՝ դասական աճուրդով օտարման ենթակա գույքը:
Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանի թաղման կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովը՝ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի գլխավորությամբ, նոյեմբերի 1-ին որոշեց, որ անվանի արտիստի հոգեհանգստյան արարողությունը Թատրոնում տեղի կունենա նոյեմբերի 3-ին, ժամը 18։00-ից 20։30-ը, վերջին հրաժեշտի արարողությունը՝ նոյեմբերի 4-ին, ժամը 11։00-ից 13։00-ն։
«Կիեւյան պատկերասրահ» ազգային թանգարանը երկարացրել է Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված «Հանճարը եւ ծովը:
Կոմպոզիտորների միության նախագահի պաշտոնում վերընտրվել է Արամ Սաթյանը: Ընտրություններն անցկացվել են հոկտեմբերի 29-ին: Արամ Սաթյանի հետ առաջադրվել էր նաև Վարդան Աճեմյանը:
«Կինոն մաքրագործում է»: Այսպես էր կարծում իտալացի կինոռեժիսոր, դրամատուրգ, սցենարիստ, պրոդյուսեր և բանաստեղծ Բեռնարդո Բերտոլուչին: Մենք մեզ իրավունք ենք վերապահում համաձայնել մեծ ռեժիսորի հետ: Մաքրագործման գործընթացի մասնակիցը դառնալ այս շաբաթ 168.am-ին օգնել է Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:
Հայաստանի անիմացիոն ոլորտը զարգացման մեծ ներուժ ունի: Ինչպես ասուլիսի ընթացքում նշեց, ռեժիսոր, մուլտիպլիկատոր «Ռոբերտ Սահակյանց Փրոդաքշն» անիմացիոն ստուդիայի ղեկավար Դավիթ Սահակյանցը, ոլորտը մեծ հետաքրքրություն է ներկայացնում նոր սերնդի համար:
Ֆրանսահայ հասարակական և մշակութային գործիչ Ժակ Ուլուսյանը պարգևատրվել է Ֆրանսիայի Պատվո շքանշանով:
«Yerevan Jazz Fest 2017»-ի շրջանակում Երևան են այցելել մեգաաստղեր Մարկուս Միլերն ու Գոնսալո Ռուբալկաբան:
71 տարեկանում կյանքից հեռացել է նկարիչ, դիզայներ, Երևանի պետական գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր, «Կալենց» մշակութային հիմնադրամի հիմնադիր նախագահ Սարո Գալենցը:
«Մեա Կուլպա 2» կամ «Սիրով՝ ապագայից» ներկայացման ավարտից հետո կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողները ստեղծագործական խմբից հետաքրքրվեցին, թե ո՞ւր էին այն ժամանակ, երբ մտավորականության համար պետության կողմից խնդիրներ էին ստեղծվում, երբ Վահան Արծրունին բարձրաձայնում էր, որ իր ստեղծագործական ճանապարհին խոչընդոտներ են ստեղծվում, երբ «Սասնա ծռեր» խմբի անդամ, գեղանկարիչ Աշոտ Պետրոսյանին արգելում են ստեղծագործել, և այլն։
Այո, վաստակավոր արտիստի կոչում տվեցին, չկարողացան բացատրել՝ ինչի համար, վերադարձրել եմ։ Ես միակն եմ եղել հանրապետությունում, որ վերադարձրել եմ վաստակավոր արտիստի կոչումը։ Հետո ժողովրդական արտիստի կոչում տվեցին, բացատրեցին՝ ինչի համար են տալիս, ընդունեցի։ Դրանից ո՛չ իմ կենսական վիճակը, ո՛չ կարգավիճակը չի փոխվում։
Արմեն Ջիգարխանյանի թատրոնն աշխատում է սովորական ռեժիմով: Հոկտեմբերի 26-ին ցուցադրվելու է «Մեզ սպասում են հեռու հեռվում, ոչ այստեղ» ներկայացումը:
Իմպրեսիոնիստ եւ աբստրակցիոնիստ նկարիչների գործերը, որոնց արժեքը գնահատվում է մլն դոլար, նոյեմբերի 13-ին վաճառքի կհանվեն Christie՚s-ի աճուրդային տան կողմից:
«Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» էպոսի պահպանման և հանրահռչակման նպատակով էպոսի թեմայով հայկական առաջին էլեկտրոնային հավելվածն է ստեղծվել:
Իսրայելի նախագահի նստավայրում Ռաուլ Վոլենբերգի անվան միջազգային կազմակերպության (IRWF) կողմից կպարգեւատրվեն աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը եւ նրա քույրը՝ Աիդան։
Աղոթք՝ նշանակում է՝ կապ Աստծո՝ ամեն ինչի սկզբի հետ: Խնդրեք, և ձեզ կտրվի: Անկեղծորեն աղոթեք: Աղոթքի շնորհիվ մեր ճակատագիրը կարող է դեպի լավը փոխվել: Առավոտյան և երեկոյան աղոթքները բարերար ազդեցություն են գործում հոգեկան հավասարակշռության վրա և նպաստում են հոգևոր աճին:
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն արձագանքել է Վահան Արծրունու չկայացած համերգի շուրջ մեկնաբանություններին: Արմեն Ամիրյանի հայտարարության մեջ ասված է.
Արվեստի նկատմամբ նորին սեր և հարգանք ձևավորելու հարցում անգերազանցելի է կինո հասկացության կատարած աշխատանքը: Եվ այս գործընթացը հնարավորինս ավելի արդյունավետ դարձնելուն փորձում է ամեն շաբաթ իր աջակցությունը ցուցաբերել 168.am-ը: Սովորությունից բնավորության վերածված տասնյակների շրջանակներում այսօր իր նախասիրություններով կիսվել է Երևանի Կամերային թատրոնի բեմադրիչ, ռեժիսոր Լուսինե Երնջակյանը։
Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի շրջանակներում հոկտեմբերի 26-ին կայանալիք սիմֆոնիկ համերգին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ ելույթ կունենա վիրտուոզ դաշնակահարուհի Գլորիա Կամպաները։
Արմեն Ջիգարխանյանի ղեկավարած թատրոնի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է դարձել գլխավոր տնօրենի տեղակալ Ելենա Գիլվանովան:
Աﬔրիկահայ ռոք երաժիշտ և կոմպոզիտոր Սերժ Թանկյանը գրել է «Օրկա» սիմֆոնիան մարդասիրության մասին խոսելու նպատակով, օրկային՝ խոյադելֆինին, հաﬔմատելով մարդկանց հետ:
Իհարկե, մենք կարիք ունենք «կրթել» մեր հանդիսատեսին, սկսելով բեմադրել մանկական բալետային և օպերային ներկացումներ, այնուհետ ստեղծել հետաքրքիր, սադրիչ, գրավիչ բեմադրությամբ հանրահայտ ստեղծագործություններ:
100 տարեկան հասակում մահացել Է ֆրանսիական կինոյի աստղ Դանիել Դարիյոն: Այդ մասին հայտնել է France Presse գործակալությունը:
Ամերիկյան կինոակադեմիան հրապարակել է 90-րդ «Օսկար» ամենամյա մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգի համար հաստատված հայտերի ցանկը, որում ընդգրկված է նաև Հայաստանը:
Ռուսաստանի ժողովրդական արտիստ, օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին հոկտեմբերի 16-ին նշում է ծննդյան 55-ամյակը:
«Նարեկացի» արվեստի միությունը հյուրընկալել է «System of a Down» հռչակավոր ռոք խմբի երգիչ, երգահան Սերժ Թանկյանին և CNN հեռուստաընկերության նկարահանող խմբին: Այցելության նպատակը «Նարեկացի» նվագախմբին ծանոթանալը, լսելն ու նկարահանելն է: