
Մահացել է Տեատր.doc-ի գեղարվեստական ղեկավար Միխայիլ Ուգարովը

Կյանքի 63-րդ տարում մահացել է հայտնի դամատուրգ, Մոսկվայի վավերագրական պիեսի Տեատր.doc թատրոնի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար Միխայիլ Ուգարովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: «Մահացել է մեր գեղարվեստական ղեկավար, Տեատր.doc-ի հիմնադիր, ռեժիսոր եւ դրամատուրգ Միխայիլ Ուգարովը»,- ասված է թատրոնի՝ Facebook-ի Էջում հրապարակված հաղորդագրության մեջ։
Նաեւ Ուգարովի մահվան մասին սոցիալական ցանցի իր էջում գրել է ռեժիսոր Մարինա Ռազբեժկինան: Ինչպես նա ճշտել է մեկնաբանություններում, դրամատուրգի մահվան պատճառ է դարձել սրտի հանկարծակի նոպան:
Ուգարովը դրամատուրգ է, թատրոնի եւ կինոյի ռեժիսոր, սցենարիստ, «Լյուբիմովկա» երիտասարդ դրամատուրգիայի փառատոնի կազմկոմիտեի մասնակիցը եւ կազմակերպիչներից մեկը, Տեատր.doc-ի գեղարվեստական ղեկավարը, «Ա.Կազանցեւի եւ Մ.Ռոշչինի դրամատուրգիայի եւ ռեժիսուրայի կենտրոնի» գեղարվեստական ղեկավարը, երիտասարդ դրամատուրգների սեմինարի ղեկավարը, «Նովայա դրամա» շարժման գաղափարախոսը: