Բաժիններ՝

Էլինա Բիստրիցկայան նշում է իր ծննդյան 90-ամյա հոբելյանը

Թատրոնի եւ կինոյի դերասանուհի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Էլինա Բիստրիցկայան նշում է իր ծննդյան 90-ամյակը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոբելյանի առթիվ շնորհավորել է նրան՝ նշելով դերասանուհու վարպետությունը, հմայքը եւ փայլուն տաղանդը: Շնորհավորական հեռագրի տեքստն ապրիլի 4-ին հրապարակվել է Կրեմլի կայքում։

Բիստրիցկայայի ստեղծագործական ուղին նշանավորված է թատրոնում եւ կինոյում մեծ, անմոռանալի աշխատանքներով, ինչպես նաեւ հայտնի ռեժիսորների եւ դերասանների, մշակույթի ականավոր գործիչների հետ բեղմնավոր համագործակցությամբ, ընդգծել է Պուտինը: Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը նույնպես շնորհավորել է դերասանուհուն: Մեդվեդեւի կարծիքով՝ Բիստրիցկայայի բոլոր դերերը՝ դրամատիկական եւ կատակերգական, քնարական ու սուրխարակտերային, համակված են ապրումներով եւ զգացմունքներով եւ իսկական գլուխգործոցներ են: Էլինա Բիստրիցկայան ծնվել է 1928 թվականի ապրիլի 4-ին Կիեւում:

1958 թվականից դերասանուհին Պետական ակադեմիական Փոքր թատրոնի թատերախմբում է, որտեղ խաղացել է բազմաթիվ ներկայացումներում: Դերասանուհին համամիութենական հռչակ ստացավ Սերգեյ Գերասիմովի «Խաղաղ Դոնը» ֆիլմում (1957 – 1958) Աքսինիայի դերից հետո: Հետագայում Էլինա Բիստրիցկայան նկարահանվել է Յուրի Եգորովի «Կամավորները» (1958), Գրիգորի Նաթանսոնի «Ամեն ինչ մնում է մարդկանց» (1963) ֆիլմերում: Ընդամենը Բիստրիցկայան դերեր է կատարել ավելի քան 20 կինոնկարներում եւ սերիալներում: Վերջին անգամ էկրանին հայտնվել է էպիզոդիկ դերով «Մուխտարի վերադարձը» սերիալում (2006), հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս