168.am-ի նախաձեռնած ֆիլմեր առաջարկելու գործընթացին այս շաբաթ միացել է ռեժիսոր Աննա Արևշատյանը, ով 2016 թվականին նկարահանել է իր առաջին լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը՝ «Բարի լույս», որը «Ոսկե Ծիրան» միջազգային 13-րդ կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր ազգային մրցույթ» անվանակարգում արժանացել է «Ոսկե Ծիրանի», Տորոնտոյում կայացած «Pomegranate Film Festival»-ին արժանացել է «Լավագույն լիամետրաժ ֆիլմ» մրցանակի, Հայաստանի Կինոակադեմիայի «Անահիտ» մրցանակի՝ «Լավագույն դեբյուտային ֆիլմ» և «Լավագույն երաժշտություն»:
Հունիսի 23-ին 71 տարեկանում կյանքից հեռացել է կինոռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Գևորգյանցը:
«Մի քանի օր առաջ Գորիսի տարածքում հայտնաբերված քարակոթողը ևս քանդակազարդ է, սակայն սա բացառիկ է նրանով, որ մինչ օրս նմանօրինակ նմուշներ չեն հայտնաբերվել: Վիշապ քարակոթողները հայկական լեռնաշխարհի մոնումենտալ քանդակագործության բացառիկ նմուշներ են, որոնք թվագրվում են Ք.ա. երրորդ հազարամյակով: Դրանք եզակի են, որոնք քարտեզագրվում են միայն հայկական լեռնաշխարհի սահմաններում, եւ դրանից դուրս գոյություն չունեն»,- ասաց Ավետիսյանը՝ հավելելով, որ քարակոթողները ժողովրդի այդ ժամանակվա ինքնության, մշակույթի առանձնահատուկ դրսեւորումներ են:
Հնագիտական ցանկացած հետազոտություն խնդիր ունի կորզելու տեղեկատվություն անցյալի մասին: Ցանկացած արշավախումբ, որ գնում է դաշտ, արդեն ինչ էլ կորզի, խնդիր է լուծում: Հիմա «Կառնուտ»-ում ենք սկսել փրկարարական պեղումներ իրականացնել: Ք. ա. 4-րդ, 3-րդ հազարամյակներում այս տարածքներում մի մշակույթ կար, որը մենք կոչում էինք Շենգավիթյան կամ Կուր-Արաքսյան մշակույթ:
Գիտնական Ալբերտ Էյնշտեյնի նամակները՝ բանաձեւերով, Աստծու եւ քաղաքականության վերաբերյալ դատողություններով Իսրայելում աճուրդով վաճառվել են գրեթե 210 հազար դոլարով՝ բազմակի գերազանցելով սպասումները: Այս մասին, հայտնել են աճուրդի կազմակերպիչները:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Վրաստանի և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Գիա Կանչելիին, ով ժամանել է Հայաստան հունիսի 18-20-ը Երևանում անցկացվող Կանչելիին նվիրված փառատոնին մասնակցելու նպատակով:
«Երբ Կանչելիի փառատոնն է, որին ներկա է հենց ինքը՝ Կանչելին, դա արդեն բոլորովին այն զգացողություն է, այլ արժեք: Ավելի երիտասարդ սերնդի համար Գիա Կանչելիի անունը եղել է շատ հեռու ու անհասանելի, դրա համար էլ պարտավորեցնող էր, և միևնույն ժամանակ՝ մեծ պատիվ երեկ նվագելը՝ իմանալով, որ մաեստրոն դահլիճում է»,- ասաց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղ. ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:
«Դիլիջանում հիմա կա այնպիսի մի տեղ, որտեղ մոտենում ես, և քեզ կարող են լցնել մի բաժակ Դիլիջանի ջուր, եթե ես չլինեի, չէր լինի Դիլիջանի ջուրը, չէր լինի այդ տեղը: Դա տեղի ունեցավ հետևյալ կերպ. «Միմինոյից» հետո «Նամուս» ֆիլմն էր նկարահանվում»:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, պարուսույց Սուրեն Գյանջումյանին ծննդյան 85-ամյակի առթիվ՝ մաղթելով առողջություն, արևշատություն և ամենայն բարիք:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, դիրիժոր Երվանդ Երզնկյանին ծննդյան 70-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթելով հոբելյարին քաջառողջություն և ստեղծագործական նորանոր հաջողություններ:
Միմյանց ֆիլմեր առաջարկելը շատ նուրբ և ինքնատիպ գործընթաց է: Նախ՝ ֆիլմերը մեծ ներդրում կարող են ունենալ մեկը մյուսի մասին նոր բացահայտումներ անելու, «մութ կողմերին» ծանոթանալու գործընթացում: Եվ, բացի այդ, առաջարկված ֆիլմերն ամենասիրելին դառնալու մեծ պոտենցիալ ունեն, հատկապես, եթե ֆիլմ դիտելու ցանկություն (կամ գուցե պահանջ) ունեք, բայց խճճվել եք բազմազանության մեջ, և ընտրություն կատարելու համար թարմություն է պակասում:
Իռլանդացի դերասան Քիլիան Մերֆին մասնակցել է Stella McCartney մակնիշի գովազդային արշավին: Նրա մասնակցությամբ տեսանյութը հրապարակված է YouTube-ում: Հոլովակը նկարահանել են Բաքինգհեմշիրի անտառներում, դրա երաժշտությունը գրել է Փոլ Մաքքարթնին:
Հունիսի 15-ի առավոտյան Մոսկվայում կյանքի 89-րդ տարում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ալեքսեյ Բատալովը:
Հավատում եմ միստիկային, հավատում, որ ոչ մի հանդիպում պատահաբար չի լինում, որ զրուցակցիս շուրթերով ինձ ասվում է մի բան, ինչն անհրաժեշտ է, օգնում է ինձ: Կարծում եմ, որ իրերը նույնպես հիշողություն ունեն: Երբ ինչ-որ մեկից մի բան ես վերցնում, վերցնում ես նաև դրա դրական կամ բացասական էներգիան, հետևաբար՝ պետք է զգույշ լինել:
Աստվածածնի հայկական սրբապատկերի օրվա հայտարարման 226-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում Կիեւում բացվել է աննախադեպ ցուցահանդես, որը կազմակերպել է Ուկրաինայի հայերի միությունը Ուկրաինայի ճարտարապետների միության եւ «Ուկրաինայի հայեր» քաղաքացիական պլատֆորմի ակտիվիստների օժանդակությամբ։
Նյու Յորքի Swann Galleries աճուրդի կենտրոնում աշխարհի հայալեզու առաջին ատլասը վաճառվել է 37 500 ԱՄՆ դոլարով:
Թբիլիսիում հունիսի 14-ից մինչեւ 19-ը ութերորդ անգամ կանցկացվի Կովկասյան ջազ-փառատոնը, որը երաժիշտների կհավաքի Հարավային Կովկասի երկրներից եւ ոչ միայն:
Պ.Ի. Չայկովսկու երրորդ միջազգային երաժշտական փառատոնը բացվում է մերձմոսկովյան Կլինում, որտեղ գտնվում է ռուս մեծ կոմպոզիտորի տուն-թանգարանը:
Հունիսի 10-ից Երևանի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնը հյուրախաղերով մեկնել է Արցախ։ Այս մասին մեզ տեղեկացրեց Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը։
Մշակույթի նախարարությունը չի կարող միաժամանակ և՛ կինոյի, և՛ գրադարանների, և՛ թատրոնի ստրատեգիաներ մշակել: Այն պետք է հենվի մասնագետների վրա, որոնք իրեն առաջարկում են ճիշտ ստրատեգիա:
«Նոյյան տապան» գրախանութում տեղի ունեցավ Վասակ Դարբինյանի՝ «Օտար ժամանակներ» վերնագրով նոր գրքի շնորհանդեսը:
Նկարչուհի Մարգարիտ Սիրեկանյանն արվեստասերներին հայտնի է ոչ միայն իր նկարներով, այլև «Մի կտոր կրակ» ցուցահանդեսով, որով տարիներ շարունակ համախմբում և ներկայանալու հնարավորություն է տալիս բազմաթիվ երիտասարդ նկարիչների։
«Գայանե» բալետի` հունիսի 8-ին կայանալիք ներկայացման բոյկոտի պատասխանատուները մինչև հունիսի 9-ի երեկոյան բացատրագրեր կներկայացնեն, կազմակերպիչները կպատժվեն, իսկ տոմսերը ետ վերադարձնող հանդիսատեսին կվերադարձվի իրենց գումարը:
Կյանքի 93-րդ տարում վախճանվել է անվանի գրականագետ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, 1957թվականից ՀԳՄ անդամ Սերգեյ Ներսեսի Սարինյանը։
Կյանքից հեռացել է հայկական ջազի ակունքներում կանգնած սիրված երաժիշտ Արմեն Թութունջյանը:
Մելքումյանի խոսքով՝ մասնավորեցման գործընթացը ներդրումային քաղաքականություն է. «Եթե մենք ապացուցում ենք, որ շղթայում բոլորը մասնավոր օբյեկտներ են ու պետականը չի կարողանում գոյատևել, ուրեմն՝ պետք է գնանք մասնավորեցման, բայց նման խնդիր չկա, և առողջապահության նախարարն ասում է՝ տեղյակ չէ՝ կա՞ն ներդրողներ, թե՞ ոչ, այդ մոտեցումը պետական մտածողություն չէ»։
Նոր Հարավային Ուելսի վարչապետ Գլեդիս Բերեջիքլյանը ներկա է գտնվել Ավստրալիայում Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի պրեմիերային:
Աշխարհահռչակ դաշնակահար Արկադի Վոլոդոսի հունիսի 8-ին կայանալիք մենահամերգը տեղի կունենա հուլիսի 3-ին:
«Ոսկե Ծիրան» կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանի խոսքով՝ այս տարվա նորամուծությունն այն էր, որ հանդիսատեսին ընդգրկեցին, և ասացին, թե ինչ ֆիլմ կցանկանային բերել Կաննի փառատոնից: Արդյունքում՝ 8 ֆիլմ բերվեց կինոփառատոնից:
Երգիչ Ռամիկ Ամյանը հրաշալի երգիչ է և վաղուց էր արժանի ՀՀ վաստակավոր արտիստի կոչմանը. լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը։