Արարատի մարզի Ոստան համայնքում գտնվող 19-րդ դարի խոնարհված եկեղեցու վերակառուցումը շարունակվում է: Արդեն ավարտվել են տանիքի շինարարական աշխատանքները, մաքրվել ու հարդարվել են սուրբ խորանը, հատակը, հոգեւորականների եւ հոգեւոր երգչախմբի սենյակները, տեղադրվել են վեց սյուները:
Ֆրանսիայում Handicap International ընկերությունը, որն օգնում է սահմանափակ հնարավորություններով մարդկանց, անցկացրել է ակցիա՝ պրոթեզներ հագցնելով Միլոսյան Վեներայի արձանի պատճենին, որը կանգնեցված է Լուվրի, որտեղ պահվում է բնօրինակը, մոտ գտնվող՝ մետրոյի կայարանում:
Ամերիկացի նկարիչ Էնդի Ուորհոլի (1928 – 1987) «Վեց ինքնանկար» կոչվող գործը Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում կայացած աճուրդում վաճառվել է 22,6 միլիոն ֆունտ ստեռլինգով (31,3 միլիոն դոլարով):
Ալբերտ Մուշեղի Մկրտչյանը՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի փոքր եղբայրը, գյումրեցիների հիշողություններում, հատկապես՝ դերասանների և իր ուսանողների մոտ, կմնա՝ որպես վառ անհատականություն:
Հռչակավոր նկարիչ Պաբլո Պիկասոյի շուրջ 180 գործեր կներկայացնի Մեծ Բրիտանիայի Tate Modern պատկերասրահը «Պիկասո 1932 – սեր, փառք, ողբերգություն» ցուցահանդեսում:
Չնայած երեւանյան նրա հասցեն Կողբացի 42-ն էր, սակայն նա այնքան հաճախ էր մեկնում արտասահման շրջագայությունների, որ երբեմն կատակում էին. «Եկել է Հայաստան՝ հյուրախաղերի»:
«էն օրը հետս նենց լավ բան եղավ՝ ընկերներիցս մեկն եկավ, ասաց՝ գիտե՞ս, որ նախագահդ փոխվել ա… Ասի՝ լո՞ւրջ, գոնե իմանամ՝ ո՞վ է, որ դեմքով ճանաչեմ, պետք կգա…»:
Ժամանակակից տեսական ֆիզիկայի հիմնադիրներից մեկին՝ Ալբերտ Էյնշտեյնին (1879-1955 թթ.), պատկանող ջութակը մարտի 9-ին կվաճառեն Bonhams-ի Նյու Յորքի աճուրդում:
«Մոսկվա» կինոթատրոնում երեկ տեղի ունեցավ «Ժխտման ճարտարապետները» վավերագրական տեսաֆիլմի պրեմիերան, որին նախորդեց ֆիլմի գործադիր արտադրողներ Դին Քեյնի և Մոնթել Վիլիամսի մասնակցությամբ մամուլի ասուլիսը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է «Ժխտման ճարտարապետները» վավերագրական ֆիլմի պրոդյուսերական թիմի անդամներ Դին Քեյնին ու Մոնթել Ուիլյամսին և նրանց ընտանիքի անդամներին, ովքեր Հայաստանում են ֆիլմի երևանյան պրեմիերայի կապակցությամբ:
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, Ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը և Կինոկենտրոնի գեղարվեստական ղեկավար-ֆիլմ հանձնակատար Արսեն Բաղդասարյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրեցին Ազգային կինոկենտրոնի նոր կանոնակարգն ու դրա մեխանիզմները:
Արցախի բացառիկ քարե կաթողները երկու հորիզոնական ճեղքերի օգնությամբ բաժանվում են երեք մասի` գլուխ, իրան և ստորին հատված:
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, Ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը և Կինոկենտրոնի գեղարվեստական ղեկավար-ֆիլմ հանձնակատար Արսեն Բաղդասարյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրեցին ֆիլմերի ֆինանսավորման ընտրության նոր կանոնակարգը, ինչպես նաև անդրադարձան ոլորտի հիմնախնդիրներին:
Հելլենիստական և անտիկ Հայաստանի ապակեգործության տեխնիկական նվաճումները, մեծ փորձն ու ավանդույթները որակական նոր դրսևորումներով կյանքի կոչվեցին Միջնադարյան Հայաստանում, որի խոշորագույն կենտրոնն էր Դվինը:
Չմոռանանք նաև, որ մեր ժողովուրդը խիստ անկիրթ է: Սովետական Միության ընթացքում, չնայած անգամ երկաթե վարագույրի առկայությանն ու փակ սահմաններին, ժողովրդի 90 տոկոսը կիրթ էր:
Իսպանացի եւ ֆրանսիացի գեղանկարիչ Պաբլո Պիկասոյի (1881 – 1973) «Բերտով եւ վանդականախշ զգեստով կինը (Մարիա Թերեզ Վալտեր)» նկարը փետրվարի 28-ին Լոնդոնի Sotheby՚s աճուրդային տանը վաճառվել է 49,8 միլիոն ֆունտ ստեռլինգով (69,4 միլիոն դոլարով):
Լոնդոնի Tate պատկերասրահում հայտնաբերել են իտալացի նկարիչ Ամեդեո Մոդիլյանիի (1884 – 1920) վրձնի կնոջ դիմանկար։
Դեռևս անցյալ տարեվերջին 168.am-ը ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի բնակիչ Սևակ Սաֆարյանի ահազանգի հետքերով անդրադարձ էր կատարել վերջինիս կողմից Սյունիքի մարզի ուրարտական ժամանակաշրջանից մեր օրեր հասած, Քրիստոսից առաջ 8-6-րդ դարերին թվագրված եզակի արժեք ունեցող արտեֆակտների հետ առնչություն ունեցող խնդրին:
Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրանսուազա Նիսենը մարտի 1-ին հայտարարել է, որ պաշտպանում է Լեոնարդո դա Վինչիի վրձնին պատկանող «Մոնա Լիզա» կտավը Լուվրից ժամանակավորապես դուրս բերելու գաղափարը, որպեսզի այն ցուցադրվի այլ թանգարաններում։
Պաբլո Պիկասոյի (1881-1973 թթ.) երկու կտավներ վաճառքների առաջատարներն են դարձել Christie՚s-ի՝ երեկոյան աճուրդներում, որոնք փետրվարի 27-ին տեղի են ունեցել Լոնդոնում։
Վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական ուղերձ է հղել անվանի ռեժիսոր, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Ալբերտ Մկրտչյանի մահվան կապակցությամբ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Մկրտչյանների ընտանիքին Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, hայ կինոարվեստի երախտավոր Ալբերտ Մկրտչյանի մահվան կապակցությամբ:
Ավելի քան 3 հազար մարդ է այցելել Ալեքսեյ Գերման-Կրտսերի «Դովլաթով» ռուսական ֆիլմի պրեմիերային:
Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը և Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին Արմեն Սարգսյանի պաշտոնական առաջադրման թեմայից, իրենց՝ որպես մտավորականների, սպասելիքներից և առաջիկա նախագահական ընտրություններից:
Անգամ հին, մաշված ու ճամփեզրին գտնվելու պատճառով ավտոմեքենաների արտանետումներից վերջնականապես ուժը կորցրած վահանակները վստահաբար ինչ-որ բան ազդանշում են:
Ֆրեզնոյի քաղաքապետ Լի Բրանդին «Սարոյան հաուս» նախագծին աջակցելու պատրաստակամություն է հայտնել:
Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր երեկոյան Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցել են ՀՀ ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի 80-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյին:
Երեւանի Աբովյան պուրակի մոտ «Հրանտ Մաթեւոսյան» մշակութային կենտրոնի կառուցման շինարարական աշխատանքները դեռեւս ընթացքի մեջ են, իսկ թե այն իր դռները երբ կբացի այցելուների առջեւ, գրողի որդին` «Հրանտ Մաթեւոսյան» մշակութային հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթեւոսյանը դժվարանում է պատասխանել:
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, նախարարի տեղակալ Արև Սամուելյանը և Պատմամշակութային հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում խոսեցին պետական բյուջեի միջոցներով 2018թ. հուշարձանների ուսումնասիրման (այդ թվում՝ պեղումների) նախագծման և վերականգնողական աշխատանքի մրցույթների և դրանում ընդգրկված 15 հուշարձանի վերականգնողական աշխատանքների մասին:
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում պատասխանելով բնական հուշարձան համարվող «Բազալտե երգեհոնի»՝ Գառնու «Քարերի սիմֆոնիայի» շրջակայքում կատարվող շինարարության վերաբերյալ հարցին՝ ասաց.