1947-ին, երբ Բեյրութից եկանք, տեղավորվեցինք Արթիկում: Իրականում ես ինձ համարում եմ արթիկցի և ուզում եմ այս քաղաքին վերադարձնել այն, ինչ տեսել, լսել ու վայելել եմ այստեղ:
168.am-ի հարցին, թե Կինոգործիչների միության գործունեության արդյունավետության մեջ նախագահի դերը շա՞տ մեծ է, Է. Համաբարձումյանն այսպես պատասխանեց. «Այո, որովհետև նախագահը պետք է ոչ միայն լինի ստեղծագործող մարդ, այլև մենեջեր, որովհետև պետք է կարողանա ղեկավարի մի կառույց, որը, վերջիվերջո, պետք է դառնա այն հենքը կինոյի համար, որով պետք է մենք թե՛ ներկայանանք աշխարհին, թե՛ համագործակցության եզրեր գտնենք ուրիշների հետ»:
Կներես, բայց ես հիմա շատ զբաղված եմ և ոչ մի կերպ չեմ կարող քեզ օգնել: Ես շատ շտապ մի շատ կարևոր հարց պիտի լուծեմ,- և փոքր-ինչ մտածելով` ավելացրեց,- բայց եթե դու համաձայնես օգնել ինձ, ես էլ քեզ կօգնեմ:
«Մենք պատրաստում ենք կրթական ֆիլմեր, որոնք կարելի է դիտել 360 աստիճան ձևաչափով։ Սովորողները կարող են կինոթատրոնում ազատ տեղավորվել ու իրենց շուրջբոլորը տեսնել ֆիլմը։ Այդպիսով՝ տպավորվելով տեսածով՝ անկախ իրենցից՝ հիշում են այն նյութը, որը մատուցվել է իրենց»,- մեզ հետ զրույցում ասաց Արամյանը։
Զով եղանակը լավագույնն է, ինչ կարող է տեղի ունենալ ֆիլմ դիտելու արարողակարգում. մեկ բաժակ տաք շոկոլադ, հոգին ջերմացնող երկխոսություններ և բոլորովին այլ իրականության պատրանք ստեղծող կադրեր: Մնում է միայն օգտվել առիթից և 168.am-ի հետ կինեմատոգրաֆիական սեպտեմբերն ամփոփել և հոկտեմբերին ողջույնի խոսքեր հղել հայ ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Դիանա Կարդումյանի առաջարկած 10 ֆիլմերով:
Ցանցում հայտնվել է ռեժիսոր Արմանդո Իանուչիի «Ստալինի մահը» ֆիլմի հերթական պրոմոհոլովակը:
2017 թվականին Նոբելյան ֆոնդն ավելացրել է դափնեկիրներին վճարվող մրցանակների չափերը՝ 2001 թվականից ի վեր առաջին անգամ:
Հոլիվուդի լեգենդ Ջոն Մալկովիչն անհամբերությամբ է սպասում երևանյան իր բեմելին։ Այդ մասին նշվում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանին ու երևանյան համերգի հանդիսատեսին ուղղված նրա տեսաուղերձում։ Այս մասին տեղեկացրին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբից:
Ֆրանսիայում գտել են մերկ կնոջ պատկերով գծանկար, որն, ինչպես ենթադրում են փորձագետները, կարող Է լինել Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա» նկարի Էսքիզը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է BBC News-ը: Ածխով արված դիմանկարը հայտնի Է որպես «Մոննա Վաննա» (Monna Vanna):
Այն 1862 թվականից պահվում Է Փարիզի մերձակա Շանտիյիի Կոնդե թանգարանում եւ այդ ամբողջ ժամանակ համարվել Է այլ նկարչի գործ: Սակայն մի շարք փորձաքննություններից հետո, որոնք կատարել են Լուվրի աշխատակիցները, հայտնվեցին հիմքեր կարծելու, որ գծանկարին մասնակից Է եղել նաեւ դա Վինչին ինքը: Լուվրի աշխատակից Բրունիո Մոտինը հաստատել Է, որ «Մոննա Վաննան» նկարվել Է դա Վինչիի կյանքի տարիներին եւ աչքի Է ընկնում շատ բարձր որակով: Սակայն, նրա խոսքով՝ ուրվանկարի մի մասը, ամենայն հավանակնությամբ, պատկանում Է ոչ այդ գեղանկարչի վրձնին, քանի որ արված Է աջ ձեռքով, իսկ դա Վինչին ձախլիկ Է եղել: «Մոնա Լիզայի» կամ «Ջոկոնդայի» լրիվ անվանումն Է «Տիկին Լիզա Ջոկոնդոյի դիմանկարը»: Նկարը դա Վինչին ստեղծել Է 1503 – 1505 թվականներին: Բնորդ Է համարվում Լիզա Գերարդինին՝ Ֆլորենցիայից մետաքսի առեւտրական Ֆրանչեսկո դել Ջոկոնդոյի կինը:
Այվազովսկու՝ Ռուսաստանում հափշտակված «Ծովը» նկարը հանվել է Շվեյցարիայի աճուրդային տան վաճառքից, ինչի մասին հայտնել է ՌԴ-ի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը
Փառատոնի բացման արարողությունը տեղի կունենա Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում «Մի ամռան խրոնիկա» (1961) ֆիլմի ցուցադրությամբ՝ նվիրված անվանի ֆրանսիացի կինոռեժիսոր Ժան Ռուշի 100-ամյակին:
2018 թվականին ոչ պետական մամուլին աջակցելու համար ՀՀ մշակույթի նախարարության հայտարարած մրցույթի հայտերն ընդունելու ժամկետի ավարտից հետո պատկերն այսպիսին է (հայտատուների անվանական և որոշ այլ տվյալներ հրապարակելի չեն)։
Հայկական ազգային կինոկադեմիան Ամերիկյան կինոակադեմիայի Օսկար ամենամյա մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգի համար այս տարի հայկական կողմից կներկայացնի կինոռեժիսոր Անահիտ Աբադի «Եվա» դրաման:
Արդշինբանկը և Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը հայտարարեցին համագործակցության մեկնարկի մասին, որի շրջանակում Բանկը 100 միլիոն ՀՀ դրամի չափով ֆինանսական օգնություն կտրամադրի Թատրոնին:
Սերգեյ Փարաջանովի թանգարանում սեպտեմբերի 25-ին տեղի ունեցավ Հայաստանի ազգային կինոակադեմիայի հերթական նիստը: Նիստը ղեկավարում էր Կինոակադեմիայի գլխավոր քարտուղար, կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը:
Սեպտեմբերի 26-ին, «Դու ինչ ես անում Արցախի համար» ՀՀ սփյուռքի նախարարության նախագծի շրջանակներում Արցախի մի շարք արվեստի ու երաժշտական դպրոցներ համալրվել են երաժշտական գործիքներով:
Գյումրեցի արվեստագետը Կաննում արժանացել է «Նոր տաղանդ և ամենակրեատիվ միտք» մրցանակին:
«Սա բավական լուրջ ցուցանիշ է, և դա արվել է հիմնականում գովազդային արշավի, հանրահռչակման, աշխատանքի ճիշտ կազմակերպման, պլանավորման, այցելուների հոսքերը ճիշտ կառավարելու արդյունքում»։
Ֆրանսահայ երգահան, շանսոնյե Շառլ Ազնավուրը նոյեմբերի 13-ին համերգ կունենա Իտալիայի Միլան քաղաքում՝ տոնելու իր բեմական գործունեության 70-ամյակը:
Հայաստանի և Մեքսիկայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված դասական համերգին Մեքսիկայի ֆիլհարմոնիկ նվագախումբը և 12-ամյա տաղանդավոր դաշնակահարուհի Անի Աթայանը կատարեցին Ալեքսանդր Հարությունյանի «Կոնցերտինո» ստեղծագործությունը:
Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Իրանի «Ֆարաբի» կինոհիմնադրամի միջև սեպտեմբերի 25-ին ՀՀ մշակույթի նախարարությունում ստորագրվեց կինեմատոգրաֆիայի ոլորտում համագործակցության համաձայնագիրը։ Այս մասին տեղեկացրին Հայաստանի ազգային կինոկենտրոնի մամուլի ծառայությունից:
Առհասարակ, ես որևէ հստակ մշակված քաղաքականություն չեմ տեսնում մշակութային ոլորտում, որ ասեմ՝ ա՛յ այստեղ պետք է շտկել: Պետք է շտկել ամեն ինչ, իսկ դուք ինձ հարցնում եք՝ ինչից սկսել… սկսել նրանից, որ նստեն գրքեր կարդան, հասկանան, ըմբռնեն՝ ի՞նչ է մշակույթը, այստեղից պետք է սկսել:
Կինոքննադատների աշխատանքը զգացմունքային տեսանկյունից բավականին խճճված է. դիտել ֆիլմը և հաճո՞ւյք ստանալ, թե՞ հաճույք ստանալ բազմաթիվ վերադիտումներից և հետազոտություններից: Ինչևէ, կինոքննադատների հայացքն անչափ հետաքրքիր է և ֆիլմը դիտելիս ավելի մեծ ուշադրություն է պահանջում: 168.am-ի ֆիլմեր առաջարկելու գործընթացի այս շաբաթվա մասնակիցը կինոքննադատ Դիանա Մարտիրոսյանն է, ով ընթերցողին է ներկայացրել իր պրոֆեսիոնալ ու բարձրորակ տասնյակը:
«Մեր խոստումը» խորագրով երաժշտական ներկայացումը առիթ է վերականգնելու հայ ժողովրդի քաղաքացիական երդումը, խոստումը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՌԴ Պետական դումայի մշակույթի հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնին, ով Երևանում է իր ծննդյան 80-ամյա հոբելյանի առթիվ կազմակերպված «Միասին» խորագիրը կրող բարեգործական համերգին մասնակցելու նպատակով:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանին ծննդյան տարեդարձի առթիվ՝ մաղթելով քաջառողջություն, երջանիկ կյանք և ստեղծագործական նորանոր նվաճումներ:
«Խոստում» ֆիլմի միջոցով հանրության լայն շրջանակին հայոց պատմությանը ծանոթացնելով` հնարավոր կլինի կանխել մարդկության նկատմամբ թույլ տրվող ոտնձգությունները:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել Հայկական բարեգործական ընդհանուր միության կողմից կազմակերպված երեկոյին, որի շրջանակներում ներկայացվել է «Մեր խոստումը» խորհրդանշական բեմադրությունը:
Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ.
«Ինձ թվում է՝ տեխնիկական վրիպակ է եղել, մեր նախարարությունը տեղեկատվություն է տրամադրել Վրաստանի լրատվամիջոցներին, և սխալն արդեն ուղղված է։ Հարցը սպառված է»