Եթե վճռականությունը խառնում են արկածախնդրության հետ, մենք դրան չենք գնալու. Իշխան Սաղաթելյան:
Նայեցի, դատավորը ոչ միչ տեղ չկա՝ ոչ իր տեղում, ոչ սեղանի տակ, ոչ աթոռների. Միհրան Պողոսյան:
ՀՀ երկրորդ նախագահի որդու՝ Լևոն Քոչարյանի կինը՝ Սիրուշոն, իր ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերում անդրադարձել է իր հղիության վերաբերյալ կեղտոտ ասեկոսեներին:
Որ Հայաստանում կա քաղաքական ճգնաժամ, տեսնում են բոլորը, բացի Նիկոլից ու իր շրջապատից. Արմեն Աշոտյան
168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում Անտուան Ագուջյանը նշեց, որ լուսանկարչությունը Ցեղասպանության պատմությունը ներկայացնելու լավագույն միջոցն է իր համար. «Իմ նախնիները Էրզրումից են և Քյոթահիայից՝ Կոմիտասի գյուղից, հարևան են եղել Կոմիտասին: Պատմել են, թե ինչպես են փրկվել, հնարավորություն են ունեցել փախչել Սալոնիկ, այնտեղից՝ Ֆրանսիա: Քիչ էին պատմում, բայց մենք հասկանում էինք, որ Ցեղասպանությունը տեսածները և նրանց ժառանգները հատուկ հոգեբանություն ունեն, հատկապես, որ Թուրքիան չի ընդունում, որ ցեղասպանություն է իրականացրել»:
Առավոտյան 9:00 բոլորին հրավիրում ենք Ֆրանսիայի հրապարակ. Իշխան Սաղաթելյան
Մարիոթ հյուրանոցում Լավրովն է, բակում՝ Փաշինյանի հրաժարականը պահանջող հարյուրավոր ցուցարարներ։
Հարյուրավոր վառված լույսեր ով քայլերթ անողները պահանջում են Փաշինյանի հրաժարականը։
Հայաստանում աննախադեպ գնաճը շարունակվում է, թանկացել են ալյուրը, շաքարավազը, բուսայուղը, միսը, կաթնամթերքը, միրգը, բանջարեղենը։ Միայն բանջարեղենի շուկայում այս տարվա մայիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ գնաճը կազմել է ավելի քան 51 տոկոս։
Ընդդիմությունը քայլերթ է իրականացնում դեպի այն հյուրանոց, որտեղ գիշերելու Լավրովը։
Իշխանափոխությունից հետո լինելու ենք վստահելի դաշնակից մեր ռազմավարական դաշնակցի հետ. Հայկ Մամիջանյան
Փաշինյանի մնալը հավասար է պատերազմի, հեռացնելը՝ խաղաղության. Վարդևանյան
Ֆրանսիայի հրապարակում այսօր 19։30-ին մեկնարկել էր ընդդիմության կազմակերպած հերթական հանրահավաքը։ Ելույթով հանդես եկավ նաև ԱՄՆ-ից ժամանած՝ «Դիմադրություն» շարժման մասնակից Ռոբերտ Մարկարյանը։
Ժողովրդի այն հատվածը, որը չի եկել այստեղ, նրանք էլ են մերոնք. Լևոն Գալստյան
Բժիշկ, Արցախի 44-օրյա պատերազմի մասնակից Հայկազ Հարությունյանն այսօր Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ 2020 թվականին զենքը վերցրել, գնացել են Արցախ՝ հայրենի հողը պաշտպանելու և հարցը վերջնական լուծելու համար, սակայն օր օրի տեսան կորուստներ։
44-օրյա պատերազմի մասնակցի գլխում դեռ բեկորներ կան,ոստիկանները հարվածել են հենց գլխին. Սևակ Նազարյան
Նախորդ տարվա մայիսի 31-ին, երբ զինվորների դիերի և մասունքների ոչ պատշաճ պահման փաստի մասին համացանցում հայտնված տեսանյութը ցնցեց հասարակությանը, առողջապահության նախարարի՝ այն ժամանակ պաշտոնակատար Ավանեսյանն ընդամենը ներողություն խնդրեց հարազատներից, ընդունեց, որ տեղի ունեցածը իր բացթողումն է, բայց աշխատանքից ազատեց դատական բժշկին ու դիահերձարանի աշխատակիցներին:
«Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի» մրցույթի հաղթող, ճարտարապետ Արմեն Սամվելյանի արվեստանոցում ծանոթացանք Հիսուս Քրիստոսի արձանի գրեթե վերջնական տարբերակին: Տպավորությունները խիստ դրական են:
Ադրբեջանի, Թուրքիայի խոսույթը Հայաստանի հետ միշտ զուգահեռ է ռազմական զորավարժությունների հետ. Արման Աբովյան։
Այս համընդհանուր պառակտման հետևանքով շատ իներտ վիճակում է հայտնվել մեր Սփյուռքը. Վահագն Մելիքյան:
Ինքնահոսությունը իր վատ էֆեկտն է թողել նաև արտաքին քաղաքականության մեջ. Վլադիմիր Մարտիրոսյան:
Ո՛չ Մոսկվայում, ո՛չ Բրյուսելում Արցախի հարցի մասին որևէ բառ չի ասվում. Հրանտ Մելիք-Շահնազարյան:
«ՀՀ-ում քաղաքական ճգնաժամ չկա»,- այս մասին այսօր ՌԴ ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ՀՀ ներքաղաքական իրավիճակին։
Արցախը հանձնելով՝ բերելու են միայն արհավիրք ու պատերազմ. Արման Աբովյան:
«Հարավային Կովկասը բուֆերային գոտի է Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի միջև։ Եթե բուֆերում ուժերի դիսբալանս է տեղի ունենում, առաջանում է կոնֆլիկտ այս պետությունների միջև»,- «Բանակցային կարմիր գծեր. պետական շահ և արժանապատվություն» թեմայով քննարկմանը նշեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
«Բանակցային կարմիր գծեր. պետական շահ և արժանապատվություն» թեմայով պանելային քննարկման ժամանակ քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանն անդրադառնալով առկա բանակցային գործընթացներին՝ շեշտեց.
«Ես հեռու եմ այն մտքից, որ մեր հասարակության մեծ հատվածը չի անհանգստանում Արցախի ճակատագրով, կամ ՀՀ այս կամ այն մարզի ճակատագրով. իրականում անհանգստությունը չափազանց մեծ է, և մարդիկ ամեն կերպ փորձում են հասկանալ, թե ինչ կարող են անել, որպեսզի երկիրը դուրս գա այդ օրհասական վիճակից»,- Այլընտրանքային նախագծեր խմբի նախաձեռնած «Հայկական օրակարգ. Բանակցային կարմիր գծեր. պետական շահ և արժանապատվություն» թեմայով պանելային քննարկման ընթացքում հայտնեց քաղաքագետ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
Այլընտրանքային նախագծեր խմբի նախաձեռնությամբ տեղի ունեցած «Հայկական օրակարգ. Բանակցային կարմիր գծեր. պետական շահ և արժանապատվություն» թեմայով պանելային քննարկման ժամանակ ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը շեշտեց.
«Երբ գնում ես բանակցության, անպայման պետք է սահմանես քո օրակարգը, որը խստորեն պետք է հիմնված լինի ազգային պետական շահերի վրա: Ես ամեն գնով խաղաղության դարաշրջանը բացելու և առաջ շարժվելու օրակարգի հետ որևէ ձևով համաձայն չեմ, որովհետև նախ՝ սա հայրենասիրության մրցավազք չէ՝ ով է ավելի հայրենասեր, և ով՝ ոչ, ոչ էլ պոպուլիզմի»,- «Բանակցային կարմիր գծեր. պետական շահ և արժանապատվություն» թեմայով քննարկման ժամանակ նշեց Դեսպան, Հայաստանի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը:
«Ողջունելի է Թուրքիայի իշխանություններից լսել, որ պատրաստ են բացել ՀՀ-ի հետ փակված սահմանը»,- այս մասին այսօր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով հայ-թուրքական գործընթացին: