Կրիմինալ ու «բեսպրեդել»՝ ոստիկանապետության պայմաններում

Նիկոլի ավտոշարասյունը հղի կնոջը սպանեց և մնաց անպատիժ, նրա կուսակիցները Վայոց ձորում Զինված ուժերի փոխգնդապետին ծեծելով սպանեցին և մնացին անպատիժ, Ապարանում զինված հաշվեհարդարով սպանեցին երեքին հոգու, այդ թվում՝ ԱԱԾ ծառայողի,  և մնացին անպատիժ։ Էլ չասած հարյուրավոր քաղաքական հետապնդումների, ընդդիմադիրների հալածանքների ու հաշվեհարդարների մասին։

Սրա համար էր, փաստորեն, իշխանություն զավթում՝ որ ոստիկանական մահակը բանեցնի քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ, իր կուսակիցներն էլ անարգել մարդկանց ծեծեն, անգամ սպանեն ու մնան անպատիժ։

Ո՞րն է ոստիկանության բուն գործառույթը՝ հանցավորության կանխումն ու բացահայտումը և հասարակական կարգի պահպանումը։ Ո՞րն է Նիկոլի ոստիկանության գործառույթը՝ նրա անձի և խունտայի անդամների ուժեղացված պահպանությունը, որի մեջ մտնում է նաև ընդդիմախոսների հետապնդումը։

Արդյունքում՝ Հայաստանը ոչ միայն արտաքին, այլև ներքին անվտանգության սարսափելի մակարդակի է հասել։ Քանի որ Նիկոլը ոստիկանությանը զբաղեցնում է այլ, իր անձի պահպանության հետ կապված խնդիրներով, կարևորագույն հարցերն անուշադրության են մատնված։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս